Մասնակից:Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/Անատոլի Խազանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/Անատոլի Խազանով

Անատոլի Միխայլովիչ Խազանով (ռուս.՝ Анато́лий Миха́йлович Хазанов, ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 13-ին) մարդաբան և պատմաբան։

Մոսկվայում ծնված Խազանովը սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ 1960 թվականին ստացել է մագիստրոսի որակավորում ։ 1966 թվականին ստացել է բ. գ. դ. որակավորում, 1976թվականին՝ բ.գ.թ. ԽՍՀՄ ԳԱ-ից: 1990 թվականին դարձել է Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր, այժմ Էռնեստ Գելների մարդաբանության պրոֆեսորն է (Էմերիտուս): Բրիտանական ակադեմիայի անդամ է[1] ՅՈՒՆԵՍԿՕ-ի Քոչվորական քաղաքակրթությունների ուսումնասիրման միջազգային ինստիտուտի թղթակից անդամ և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ընկերության պատվավոր անդամ, ինչպես նաև արժանացել է բազմաթիվ դրամաշնորհների և կրթաթոշակների: Անատոլի Մ. Խազանովն իր մասնագիտական գործունեությունը սկսել է որպես հնագետ, մասնագիտանալով վաղ երկաթի դարաշրջանի քոչվորական մշակույթներում: 1960-ականների երկրորդ կեսին անցում կատարեց դեպի սոցիալ-մշակութային մարդաբանությանը։ 1966-1985 թվականներին նրա հետազոտության հիմնական ոլորտներն էին հովվական քոչվորները և բարդ հասարակությունների ծագումը: Նրա հիմնական փաստարկն այն մասին, որ քոչվորները երբեք ավտարիտիվ չեն եղել, հետևաբար տնտեսական, մշակութային և քաղաքական առումներով կախված են նստակյաց աշխարհի հետ իրենց հարաբերություններից, այժմ կիսում է ոլորտի փորձագետների մեծամասնությունը: Մյուս կողմից, Խազանովը հնարավորինս փորձում էր խորհրդային գրաքննության ներքո ցույց տալ պատմական գործընթացի խորհրդային մարքսիստական հայեցակարգի մոլորությունը։

1985 թվականին Խորհրդային Միությունից արտագաղթելուց հետո Խազանովը շարունակում է ուսումնասիրել տեղից տեղ գնացող հովիվների՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով աշխարհի պատմության մեջ քոչվորների դերին, նրանց արդիականացման գործընթացի թույլ կողմերին ու թերություններին: Նա պնդում էր, որ արդիականացման տարբեր ծրագրեր ձախողվել են, քանի որ դրանք ուշադրություն չեն դարձնում հովիվների կայուն ինքնազարգացմանը և նրանց որոշումների կայացման գործընթացում չեն ներգրավում:

1990-ականների սկզբից Խազանովը հայտնի դարձավ նաև էթնիկ պատկանելության և ազգայնականության ուսումնասիրության, կոմունիստական իշխանությունից անցումների հետ կապված իր ներդրման համար։ Նա առաջիններից մեկն էր, ով պնդում էր, որ շատ երկրներում այս անցումը չի երաշխավորում լիբերալ-ժողովրդավարական կարգի ի հայտ գալը: Նա նաև պնդեց, որ, ի տարբերություն տարածված կարծիքի, համաշխարհայնացումը ինքնին ի վիճակի չէ նվազեցնել ազգայնական և էթնիկական վեճերը, որոնք տեսանելի ապագայում մնալու են որպես շատ տարածված երևույթ:

2000-ականներին Խազանովը նաև ուսումնասիրել է կոլեկտիվ հիշողությունը, կոլեկտիվ ներկայացուցչությունը և հարակից այլ հարցեր. հատկապես հետաքրքրված լինելով ազգային և էթնիկական ինքնությունների սահմանման և վերաիմաստավորման գործում դրանց դերով: Խազանովը գրել է 6 մենագրություն և շուրջ 200 հոդված, որոնց մեջ են մտնում «Քոչվորները և արտաքին աշխարհը» (Nomads and the Outside World) (Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 1984) [2] Վիսկոնսինի համալսարանի 2-րդ մամուլ, 1994), որը թարգմանվել է մի քանի լեզուներով, «Խորհրդային ազգության քաղաքականությունը Վերակառուցման ժամանակ» (Soviet Nationality Policy During Perestroika) (Դելփյան, 1991), and «ԱՄՆ-ից հետո. էթնիկ պատկանելություն, ազգայնականություն և քաղաքականություն Անկախ պետությունների համագործակցությունում» (After the U.S.S.R.: Ethnicity, Nationalism, and Politics in the Commonwealth of Independent States) (Վիսկոնսինի համալսարանի հրատարակություն, 1995)[3]: Նա նաև խմբագրել կամ համախմբագրել է 10 հատորներ, այդ թվում՝ «Պաստորալիզմը Լևանտում. հնագիտական նյութերը մարդաբանական տեսանկյունից» (Pastoralism in the Levant: Archaeological Materials in the Anthropological Perspective) (Նախապատմական մամուլ, 1992) Օֆեր Բար-Ջոսեֆի հետ, «Փոփոխվող քոչվորներին փոփոխվող աշխարհում» (Changing Nomads in a Changing World) (Սասեքսի ակադեմիական մամուլ, 1998) Ջոսեֆ Գինաթի հետ, «Քոչվորները նստակյաց աշխարհում» (Nomads in the Sedentary World) («Curzon» մամուլ, 2001) Անդրե Ուինքի հետ, «Հանցագործներ, մեղսակիցներ և զոհեր քսաներորդ դարի քաղաքականության մեջ. հաշիվներ անցյալի հետ» (Perpetrators, Accomplices, and Victims in Twentieth Century Politics: Reckoning with the Past) («Routledge», 2009) Սթենլի Փեյնի հետ, «Ո՞վ է բաժնետոմսի սեփականատերը: Կոլեկտիվ և սեփականության իրավունքը կենդանիների նկատմամբ» (Who Owns the Stock? Collective and Property Rights in Animals) (Բերգահան, 2012) Գյունտեր Շլիի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Professor Anatoly Khazanov». The British Academy (անգլերեն). Վերցված է 2020-06-17-ին.
  2. Allsen, Thomas T. (1995). «Review of Nomads and the Outside World». The International History Review. 17 (3). doi:10.1080/07075332.1995.9640721. ISSN 0707-5332. JSTOR 40107037. {{cite journal}}: Unknown parameter |էջեր= ignored (օգնություն)
  3. Kaufmann, Jeffrey C.; KHAZANOV, ANATOLY M. (2000). «THE LONG WALK I ― PASTORAL NOMADS AND ANTHROPOLOGY: AN INTERVIEW WITH ANATOLY M. KHAZANOV». Nomadic Peoples. 4 (1): 5–22. doi:10.3167/082279400782310638. ISSN 0822-7942. JSTOR 43123584.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]