Մասնակից:Տեղեկություններ Լենայից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեսրոպ Մաշտոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրերի ստեծող, հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայ դպրօցի հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ Մ․ Մաշտոցը ծնվել է 361թ․ Տարոնի գավառի Հացեկաց գյուղում ։ Սովորել է Հայաստանում գործող դպրոցներից մեկում, տիրապետել հւնարեն, ասորերեն, պարսկերեն, վրացերեն լեզուներին ։ Մոտ 389թ․ին հաստատվել է Վաղարշապատում, Արշակունյաց պալատում դարձել զինվորական գրագիր ։ 394թ․ին, թողնելով զինվորական ծառայությունը, դառնում է վանական, հիմնում է քրիստոնեական համայնքներ,տալիս եկեղեցական դասեր ։ Գողթն գավառում կատարած քարոզչությունը նրա մեջ հաստատում է հայերեն գիր ու գրականություն ունենալու կարևորուտյունը, հայությանը ձուլումից փրկելը ։ Այդ մասին Վաղարշապատում նա հայտնում է կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա համաձայնությունը ։ Վռամշապուհ թագավորը նույնպես հավանություն է տալիս այդ մտքին և հայտնում , որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան ։ Դրանք բերվում են Հայաստան, սկայն պարզվում է, որ տառերը անբավարար են հայոց լեզուն ճշտորեն արտահայտելու համար ։

Մաշտոցն իր աշակերտների հետ ուղևորվում է Ասորիք, լինում է Ամիդ, Եդեսիա քաղաքներում ։ 405թ․ին Եդեսիայում նա ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշտորեն արտահայտող հարմար նշանագրեր, հետո տառերին տալիս անուններ, գտնում հեշտ կարդալու և յուրացնելու պարզ եղանակներ, գրության ուղղությունը ։ Այնուհետև Սամոսատում, հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ, կատարելագործում է նոր տառերի գծագրությունը, սկսում է Աստվածաշնչից թարգմանել Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ» ։

Սրան մեսրոպատառգրված առաջին բառերն էին, հայերեն առաջին նախադասությունը ։ Հետո Հայաստանում բացվեցին հայոց դպրոցներ, կտարվեց եկեղեցու քարոզչություն հայացում, հիմնադրվեցին հայ գրչության կենտրոններ, գրադարաններ ։