Մասնակից:Ս.Դ. Քիլէճեան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական պարարուեստը Հայկական պարը սկիզբ առած է նախաքրիստոնէական շրջանին, Հայկական լեռնաշխարհին մէջ, երբ դեռ պատմական Հայաստանին մէջ կը տիրէր հեթանոսութիւնը և հանդիսացեր է հայ ժողովուրդի բնաւորութիւնը նկարագրող գեղագիտական վառ արտայայտչամիջոցներէն մէկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովուրդի մտածողութիւնը, հոգեկան աշխարհը և բնութեան ու կեանքի հանդէպ ունեցած վերաբերմունքը։ [1]

Սերունդէ սերունդ փոխանցուելով և որոշակի փոփոխություններու արժանանալէ ետք, անիկա դարձեալ պահպաներ է իր հիմքին մէջ առկայ և միայն իրեն յատուկ շարժական, կառուցուածքային և երաժշտական առանձնայատկութիւնները[2]։

Պատմութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարասկզբին Արևմտեան Հայաստանէն Արևելեան Հայաստան կը գաղթեն բազմաթիւ հայ ընտանիքներ, որոնք իրենց հետ կը բերեն երգեր, պարեր և իրենց բնորոշ տարազներ։ Բնականաբար, տեղի է կ'ունենայ ազգային մշակոյթի երկու տարբեր ճիւղերու խաչասերում, որու արդիւնքով կը ձեւաւորւուի նոր՝ աւելի հարստացած տարբերակը։

Հայաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատումէն ետք հայկական պարի ուսուցումը պետութիւնը կը վերցնէ իր վրան։ կը Հիմնուին պարային դպրոցներ, որոնք կը նպաստեն ազգային պարէն առանձնացուող ժողովրդական պարի ստեղծումին[3]

Ներկայիս հայկական ազգային պարը կը բաժնուի երկու խումբի.- ազգագրական և ժողովրդական։

Ժողովրդական պարը, ըստ էութեան, կը տարբերի ազգագրականէն։ Անիկա յառաջացած է խորհրդային «խորէոգրաֆիկ» դպրոցի կաղապարէն, և ղեկավարուելով դասական և բեմապարային պարի ներկայացուցիչներու կողմէ, կը հեռանայ իր ազգային ակունքներէն[4]

Ինչ կը վերաբերի ազգագրականին, ապա վերջինիս հիմքին մէջ ինկած է ազգի ընդհանուր նկարագիրը տալու նպատակը։ Ազգագրութիւն բառը, ինքնին, կը բնութագրէ գիտութիւն մը, որ կ'ուսումնասիրէ ժողովուրդներու նիւթական և հոգեւոր մշակոյթը, հետևաբար վերջինիս սովորոյթները, տեղաշարժերը, ազգային առանձնայատկութիւնները և անոնց պատմամշակութային առնչութիւնները

Ազգագրական պարը, միահիւսուելով տուեալ միջավայրի ծէսերուն, տօնակատառութիւններուն, հաւատալիքներու ու պաշտամունքներու հետ,կը ստեղծէ հայ ժողովուրդի հոգեբանութիւնը և զգացմունքային աշխարհը նկարագրող մշակոյթ մը, որ և հայ պարարուեստն է[3]

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական պարը կարելի է դասակարգել համաձայն քանիմը բնութագրիչներու[5]

Ըստ կատարման բնոյթի[խմբագրել | խմբագրել կոդը]

՝*Պարերգեր ՝ պարեր, որոնք կը զուգորդուին երգերով,

  • Պարեր, որոնք կը նուագակցուին միայն երաժշտական գործիքներով,
  • Պարեր, որոնք և կը նուագակցուին և կը զուգորդուին երաժշտական գործիքներով և երգով։

Ըստ ձեռքերը բռնելու ձևի՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճկոյտներով
  • Ափերով
  • Խաչուած ափերով
  • Ուսերով
  • Գօտիէն

Ըստ բովանդակութեան[խմբագրել | խմբագրել կոդը]

՝*առասպելական

  • էպիկական
  • լիրիկական
  • պաշտամունքային
  • ճանապարհի
  • լարախաղացներու
  • աշխարհիկ
  • աշխատանքային
  • ռազմական
  • որսորդական
  • մանկական

Պարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գէոնտ (Գէովնտ)
  • Վերվերի
  • Փափուռի
  • կորանի
  • Շորոր (ճոճք)
  • Թամզարա (պար)
  • Աստվածածնայ պար
  • Լորկէ
  • Ծաղկաձորի
  • Թամուր աղա
  • Էջմիածին
  • Ֆնճան
  • Թարս պար
  • Լուտկի
  • Երեք ոտք
  • Շաւալի
  • Խոշ պիլազիգ
  • Թռթռուգ
  • Սրապար
  • Քոչարի
  • Մշու խըռռ
  • Քերծի
  • Ռոստամ բազի
  • Եարխուշտա
  • Իշխանաց պար
  • 9 ոտք
  • 12 ոտք

Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[Ծանօթագրութիւններ]

  1. [1] http://gisher.org/azgayin-parer-t52407.html Հայ-ժողովրդական-պարարվեստը gisher.org կայքում]
  2. Հայ ժողովրդական պարարվեստ
  3. 3,0 3,1 [ http://akunq.net/am/?p=3671 Հայկական պար]
  4. ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
  5. Հայ ազգային պարի սկզբնավորման պատմությունը