Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուի լուսանկարների տարբերակումներից մեկը

O RLY? (հապավում oh, really? բառերից,անգլ. թարգմանաբար՝ «միթե՞» կամ «իրո՞ք»)[1], հայտնի համացանցային մեմ, որն առաջացել է 2001 թվականին անգլալեզու համացանցում[2]։ Բնօրինակում պատկերված է սպիտակ բուի գլուխ, որի ներքևում Kabel Black տառատեսակով գրված է «O RLY?»[3]։ Ի սկզբանե տարածվել է ճապոնական Futaba channel կոնտենտ մատակարարի 4chan անգլախոս իմիջբորդում (ֆորումում)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի փետրվարի 17-ին լուսանկարիչ Ջոն Ուայթը (John White) բնօրինակ լուսանկարը տեղադրել է կենդանիներին նվիրված Usenet համաժողովում։ Շուտով 4chan-ի մասնակիցները այն գտել և մշակել են ֆոտոշոփով, ռուսալեզու ավանդույթի համաձայն`«ֆոտոժաբա (фотожабе)», ինչից հետո O RLY? տարբերակը սկսել է հաճախ օգտագործվել խոսակցություններում և տեղափոխվել այլ կայքեր[4]։ Հորինել են նաև շարունակություն՝ NO WAI!!! («No way», «երբեք», «չի կարող լինել») և YA RLY («Yeah, really», «այո, անկեղծ»)[5]։

Այդ նմուշների օգտագործմամբ երկխոսությունները բազմաթիվ էին, պատկերը, կարգախոսները և հայեցակարգը լայնորեն օգտագործվում էին տարբեր փոփոխություններ ստեղծելու համար, ինչը համացանցային մեմերին բնորոշ հատկանիշ է: Ժամանակակից երիտասարդության որոշ խմբերի երկխոսությունները հաճախ բաղկացած են լինում նմանատիպ «անիմաստ» բացականչություններից և որոշ գաղափարների կրեատիվ վերամշակումներից։ Համացանցային մեմերն ակտիվորեն օգտագործվում են երիտասարդների, ինչպես նաև նմանակողների կողմից։

2006 թվականին Ռունետում տարածվել է «Преве́д!»-ը, և դիտորդներն անմիջապես այն համեմատել են O RLY?-ի հետ, որից հետո այս մեմը սկսել է երբեմն օգտագործվել նաև ռուսալեզու միջավայրում: Ընդ որում, օգտագործվել է նաև «թարգմանությունը» (NO WAI! - Ոչ մի կերպ!) և «ընթերցումը» (Օ-ՌԼԻ?)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

 ___
{o,o}
|)__)
-"-"-
O RLY?
 ___ 
{o.o}
|)_(|
-"-"-
YA RLY
  ___
 {ô,ô}
 (__(|
 -"-"-
NO WAI!

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Neils Clark, P. Shavaun Scott Game Addiction: The Experience and the Effects. — McFarland, 2009-06-08. — 212 с. — ISBN 978-0-7864-5349-8
  2. Tony Thorne Dictionary of Contemporary Slang. — A&C Black, 2009-01-01. — 513 с. — ISBN 978-1-4081-0220-6
  3. «Sophos discovers hooting virus - Security - www.crn.com.au». web.archive.org. 2006-07-08. Վերցված է 2020-07-20-ին.
  4. Rohling, Simon (2 November 2007). «"HALP! Therez LOLCats Evrywhare!"». Telepolis (German). Heise. Վերցված է 7 March 2010-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «O RLY? Thank Photoshop For Internet's Goofy Memes». www.internetnews.com. Վերցված է 2020-07-20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]