Մասնակից:Սուսաննա Մովսիսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոհան Քրիստիան (Լուի) Աբեյլ, (20 Փետրվար 1761, Բայրոյթ- Մարտ 2 1838 Շտուտգարտ) գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր։ Նրա հայրը եղել է բարոնի օգնական Բայրոյթում։ Նա ուսանել է Շտուդգարտի Կառլշուլե համալսարանում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Անտոնի Բարոնին, Ֆերդինանդո Մացանտին և Յոհան Գոթլիբ Զեմաննը։ 1782 թվականին նա դառնում է դատարանի երաժիշտների միավորման անդամ, 1802 թվականին՝ կոնցերտմայստեր այնուհետև դատարանի երգեհոնահար։ 1832 թվականին նա թոշակի է անցնում։ Նա գրել է մի քանի ժողովրդական երգեր, համերգներ, և երկու օպերա՝ «Amor und Psyche», «Peter und Ännchen», որոնք գրված են հիմնականում Մոցարտի ոճով։ Աբեյլը նաև գրել է երկու սոնատ դաշնամուրի համար ուղեկցվող ջութակով (1783), ինչպես նաև մի քանի գործիքային աշխատանքներ[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբեյլը գրել է, դաշնամուրի համար, կամերային և վոկալ, ինչպես նաև երաժշտական բեմադրություններ ինչպիսիք են՝ 'Cupid and Psyche', և 'Peter und Ännchen'։

  • Amor und Psyche՝ երաժշտական բեմադրություն բաղկացած 4 ակտից։ Լիբրետոի հեղինակ Ֆրանց Կառլ հիմեր։ Առաջին անգամ բեմադրությունը ներկայացվել է 1800 թվականի Հունվարի 18-ին Շտուդգարռի Հոֆտեատեր թատրոնում։
  • Der Hausmeister՝ Երաժշտական բեմադրություն բաղկացած 2 ակտից, որի պրեմիերան կայացել է 1805 թվականին Շտուտգարտում։
  • Peter und Aennchen՝ երաժշտական բեմադրություն բաղկացած 2 ակտից։ Լիբրետոի հեղինակ Ֆրանց Կառլ Հիմեր և Շառլ Սիմոն Ֆավարտ Անետ էտ Լուբին։ Բեմադրության պրեմիրան կայացել է 1809 թվականի սեպտեմբերի 29 ին Լյուդվիգսբուրգում։
  • Fantaisie für Klavier Op. 4
  • Concerto for Piano 4 hands and Orchestra Op. 6
  • Sonata for Piano 4 hands Op. 22
  • Der Aschermittwoch Op. 11
  • Die entschlafene Liebe Lied

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. C.F. Pohl, et al. "Abeille, Ludwig." Grove Music Online. Oxford Music Online. Oxford University Press, accessed October 11, 2014, http://www.oxfordmusiconline.com/subscriber/article/grove/music/00032.