Մասնակից:Սեփխանյան/նիհիլ**
Ռազմական փառքի հուշարձան | |
---|---|
Ներկա վիճակ | քանդված |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Հուշակոթողը սովետական շրջանում |
Ռազմական փառքի հուշարձան Քութաիսիում ( վրաց.՝ სამხედრო დიდების მემორიალი ქუთაისში), Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածներին նվիրված հուշարձան, որը Քութաիսիում տեղադրվել է 1980-ականների սկզբներում քանդակագործ Մերաբ Բերձենաշվիլիի նախագծով, հեռացվել է 2009 թվականի դեկտեմբերին:
Հուշակոթողի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշակոթողը կազմված էր ձիավորի արձանից (Մզեչաբուկի ձիավոր) և դեպի վեր ձգվող երկու նեցուկներով հուշարձանից: Ճակատային մասում մետաղի վրա պատկերված էին մարդիկ, ավելի վերև յոթ կամարներն էին, որոնցից զանգեր էին կախված: Դրանց վրա խոյանում էր մանականի պատկեր՝ բացված ձեռքերով: 1990—2000-ական թվականներին հուշակոթողը վանդալիզմի զոհ է դարձել. հարթաքանդակի մի մասը կոտրել են, գողացել են երկու զանգ:
Ապամոնտաժում[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի դեկտեմբերին հուշակոթողն ապամոնտաժվեց, որպեսզի այդ նույն վայրում կառուցվի Վրաստանի խորհրդարանի նոր շենքը, որը Թբիլիսիից տեղափոխվում էր Քութաիսի: Հուշակոթովը վերացվեց Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով[1]:
Հուշարձանի ապամոնտաժման դեմ էին արտահայտվում ընդդիմական կուսակցությունները, Վրաստանի մտավորականության ներկայացուցիչները և մեծաթիվ շարքային քաղաքացիներ: Հեռացման աշխատանքների նախորդ օրը ստորագրահավաք էր սկսվել հուշակոթողի վերացման դեմ<ref name=mayak>:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քութաիսիին անհանգստացնում է. Վրաստանում հուշարձանի հեռացումը աժիոտաժ է առաջացրել Ռուսաստանում», Lenta.ru-ի վերլուծական հոդվածը (17.12.2009)
- «Վատ ավարտվեց. Վրաստանում փառքի հուշարձանի հեռացման ժամանակ մարդիկ են մահացել», Lenta.ru-ի վերլուծական հոդվածը(21.12.2009)
- Հուշակոթողի լուսանկարներ, մարտ 2008 թվական — panoramio.com
- Հուշակոթողի լուսանկարներ (ավելի հին) — panoramio.com
- Հուշարձանի ապամոնտաժման և բեկորի ընկնելը մարդկանց վրա: Տեսանյութ, հասանելի միայն youtube սերվերի գրանցված օգտատերերի համար
Կատեգորիա:Քութայիսիի հուշարձաններ Կատեգորիա:Հայրենական մեծ պատերազմի հուշարձաններ