Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ33

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բատամ (ինդոն.՝ Batam), կղզի և քաղաք Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Կեպուլուան Ռիա գավառում։ Մարզի խոշորագույն քաղաքը։ Կղզին ազատ առևտրի կենտրոն է և գտնվում է Սինգապուրից 20 կմ հարավ։ Կղզու տարածքը՝ 715 կմ² է, բնակչությունը՝ 1 153 860 մարդ (2012 թվականի ապրիլին), այն արագ աճում է[1]։

Կղզու հիմնական բնակչությունը կազմում են Մալայացիները, սակայն կա մի զգալի չինկանան փոքրամասնություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատծամը, Ռիաու նեղուցով առանձնացված է Արևելյան Բինտան կղզուց։ Կղզին ժամանակին բաժանվել է առանձին քաղաքների, սակայն ուրբանիզացիան հանգեցրել է նրան, որ այդ քաղաքները միաձուլվել են, և կղզին՝ ըստ էության ներկայացնում է կառուցապատման գոտի։ Ամենամեծ քաղաքներից է՝ Նագոյան։

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական նավահանգիստ Բատամում, դիտում լաստանավից

Դեռևս 1960-ական թվականներին կղզու բնակչությունը կազմում էր ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ, և դրա մեծ մասը ծածկված էր անտառով։ 1970 թվականին քաղաքը ինդուստրացիայի ենթարկվեց։ Մատչելի և էժան աշխատուժի շնորհիվ Բատամայում առաջացել են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք հիմնականում կառավարվում են սինգապուրյան ընկերությունների կողմից։ Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը և էլեկտրոնային արդյունաբերությունը, զարգացած է նաև զբոսաշրջությունը[2]։ 2006 թվականին Բատամը ազատ տնտեսական գոտու մաս է կազմում, որը ներառում է նաև Բինտան և Քարիմուն կղզիները։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատամը ջրային տրանսպորտով կապված է մերձակա քաղաքների, այդ թվում՝ Սինգապուրի հետ։ Կղզու օդանավակայանն ունի Ինդոնեզիայի ամենաերկար թռիչքուղին։

Կղզին կապված է Հարավային կղզիներին հարող «Բարելանգ» վեց կամուրջներից հինգ համակարգի հետ, որը կառուցվել է Գերմանիայի կողմից հատկացված միջոցների օգնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։ Բարելանգ կամուրջների համակարգի անվանումը կազմված է խոշոր կղզիներիից՝ Բատամից, Ռեմպանգից և Գալանգից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soal Mandalika Resort, DPRD NTB Studi Komparatif Dengan Pemkot Batam | Global FM Lombok Արխիվացված 2013-01-24 archive.today
  2. «Indonesia President inaugurates Batam free trade zone». Xinhua General News Service. Jan 19 2009.