Jump to content

Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Էվոյան/Ավազարկղ24

Կատրիոնա Էլիսա Մագնայոն Գրեյ (անգլ.՝ Catriona Gray, ), ֆիլիպին-ավստրալացի մոդել, «Միսս Տիեզերք 2018», 3-րդ վիցե «Միսս Աշխարհ 2016», Միսս Ֆիլիպիններ 2016 և 2018։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատրիոնա Էլիսա Մագնայոն Գրեյը ծնվել է 1994 թվականի հունվարի 6-ին Ավստրալիայի Կվինսլենդ նահանգի Կերնս քաղաքում։ Հայրը շոտլանդացի Իան Գրեյն է, մայրը՝ ֆիլիպինցի Նորմիտա Ռագաս Մագնայոն։

Կատրիոնան սովորել է անգլիական Տրինիտի դպրոցում[1][2]։ Այնուհետև ստացել է երաժշտության տեսության մագիստրոսի կոչում Բոստոնի Բերկլիի երաժշտական ​​առցանց դպրոցում[3]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մանիլա, որտեղ աշխատել է որպես մոդել[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատրիոնան Ատլանտայում (փետրվար, 2019)

1999 թվականին հաղթել է «Կրտսեր Միսս Ֆիլիպիններ» գեղեցկության մրցույթում[5]։

2016 թվականին հաղթել է «Միսս Աշխարհ Ֆիլիպիններ» մրցույթում և «Միսս Աշխարհ» մրցույթում ներկայացրել իր երկիրը[6][7]։

2018 թվականին հաղթել է «Միսս Տիեզերք Ֆիլիպիններ» գեղեցկության մրցույթում, որից հետո մասնակցել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին, որտեղ նույնպես հաղթել է[8][9][10]։

2018 թվականի նոյեմբերին ձայնագրել է «We’re In This Together» երգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]