Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Օգյուստ Բլանկի

Բլանկիզմ, քաղաքական հոսանք 19-րդ դարի ֆրանսիական հասարակական և բանվորական շարժման մեջ՝ Լ․ Օ․ Բլանկիի անվամբ։ Բլանկիզմի հեղափոխական պայքարի տակտիկան ուներ աղանդավորական բնույթ։ Սոցիալական հեղափոխությունը բլանկիստները պատկերացնում էին որպես քաղաքական կուռ պրոֆեսիոնալ կազմակերպությունների դավադրություն, որով կարելի էր խլել իշխանությունը բուրժուազիայից և այլ շահագործող դասակարգերից ու ստեղծել հեղափոխական դիկտատուրա։ Բլանկիստները թերագնահատում էին հեղափոխական տեսության կարևորությունը՝ նախապատվությունը տալով պրակտիկ գործողություններին։ Հաշվի չառնելով հեղափոխական իրադրության առկայությունը՝ Բլանկիզմ շեշտը դնում էր հարվածի հանկարծակիության վրա։ Լենինը նշել է, որ «բլանկիզմը վարձու ստրկությունից մարդկության ազատագրում է սպասում ոչ թե պրոլետարիատի դասակարգային պայքարի միջոցով, այլ ինտելիգենտ ոչ մեծ փոքրամասնության դավադրության միջոցով»[1]։ Բլանկիստները (Վայան, էդ և ուրիշներ) ազդեցիկ դիրք ունեին Փարիզի կոմունայում և նրա խորհրդում։ Նրանք գործուն դեր խաղացին նաև առաջին Ինտերնացիոնալում՝ նրա գոյության վերջին շրջանում։ Բլանկիստները քննադատեցին բուրժական կառավարության մեջ մտած Միլերան Ալեքսանդր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բլանկիստների ղեկավարները շովինիստական պաշտպանողական Դիրք գրավեցին։ Վայանի մահով (1915) բլանկիստական ուղղությունը դադարեց գոյություն ունենալուց։ Բլանկիզմի ազդեցությունը կրել են նաև այլ երկրների հեղափոխական գործիչներ, այդ թվում՝ որոշ ռուս նարոդնիկներ (Պ․ Ն․ Տկաչյով և այլն)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկ․, հ․ 10, էջ 495
  2. Бланкизм — статья из Большой советской энциклопедии (3-е издание). В. М. Долин, Я. И. Дразнинас
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։