Մասնակից:Լույս/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Հին վրացական բժշկության հուշարձաններում բազմաթիվ հետաքրքիր տողեր են նվիրված մեղրի բարձր բուժական հատկություններին։ Տարեգրություններում նշվում է , որ վրաց զինվորները միշտ իրենց հետ կաշվե տոպրակներ էին տանում , որոնց մեջ մեղրազանգված էին տանում։ Ջրի առակայության դեպքում մեղրը ոչ միայն հագեցնում էր քաղցը , այլև նրանցին ուժ տալիս ճակատամարտելու համար։

Ռուսաստանում բժշկությունը զարգանում էր ինքնուրույնաբար։ Ժողովրդական բժշկական հայեցակետերը փոխանցվում են սերնդեսերունդ։ Ռուսական հին ձեռագիր բժշկարանները ժողովրդական բժշկության իսկական հանրագիտարաններ են ։ Ռուսական այդ ձեռագիր բժշկարաններում շատ տողեր են նվիրված մեղրի բուժական բարձր հատկություններին, բերված են տասնյակ դեղատոմսեր , որոնց կազմության մեջ մեղր է մտնում ։ Բժիշկները մեղրը բնորոշում են մի դեղ, որ բարերար ազդեցություն է ունենում ամեն տարիքի մարդկանց վրա։ Հարյուրամյակների ընթացքում ժողովուրդը բնության մեջ դեղամիջոցներ է գտնում , բայց դրանցից շատերը ժամանակի քննությանը չդիմացան և մոռացության մատնվեցին։ Մեղրը, իբրև հիանալի բուժական միջոց , դարեր ի վեր մեծ և արժանի փառք է վայելում մի շարք հիվանդությունների ժամանակ։

Մեղրը բացառիկ , լոկ իրեն հատուկ առավելություններ ունի մեր օրերում հայտնի բոլոր միջոցների կատմամբ։ Նա հաճելի համ ունի , կարող է ձեռք բերվել առանց բժշկի դեղատոմսի (բայց հասկանալի է , որ բժշկի խորհրդով ), այն կարելի է ընդունել տնային պայմաններում ։ Այն միաժամանակ արժեքավոր դեղ է և հիանալի սննդամթերք։

Շուրջ 2500 տարի առաջ մեծ բժիշկ Հիպոկրատը երազում էր , որ դեղանյութերը սննդարար հատկություններով օժտված լինեին, իսկ սննդամթերքներն էլ ազդեին դեղորայքի պես։ Հենց մեղրի մեջ էլ նպաստավոր կերպով զուգորդվում են այդ հատկությունները։


«Թմկաբերդի առումը» Հ․ Թումանյանի երկրորդ գլուխգործոցն է «Անուշից» հետո։ Այն էպիկական պոեմ է, ուր իշխում է մարդու գործի անմահության խորհուրդը։

«Թմկաբերդում պատմեցին ինձ , թե մի ժամանակ Թմկաբերդում իշխում էր մի հայ իշխան։ Պարսից թագավորը եկել, երկար պաշարել է այս բերդը, սակայն չի կարողացել գրավել։ Իշխանի կինը սիրահարվել է պարսից շահին և ծածուկ առել նրա հաճությունը իր հետ անուսնանալու , թե ինքը սպանե իր ամուսնուն և բերդը հանձնե շահին ։ Շահն այսպիսով տիրել է բերդին և հարցրել է մատնիչ իշխանուհուն ․«Ես եմ գեղեցի՞կ, թե՞ ամուսինդ»։ Եվ երբ սա պատասխանել է, թե՝ ամուսինս գեղեցիկ էր, շահը հրամայել է կապել նրան ձիու պոչից և քաշ տալ մինչև մեռնելը՝ ասելով․ «Եթե ամուսինդ շահից գեղեցիկ էր, ինչու՞ սպանեցիր»։»։

Թումանյանը ձգտել է որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել պոեմին և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում արծարծվում է դրական մարդու հարցը։ Թումանյանին միշտ էլ հուզել է մարդու հարցը, մանավանդ քառյակներում ու «Հազարան բլբուլ» անավարտ պոեմում։ Թումանյանը փառաբանում է մարդու լավ գործը, որը անմահության հասելու միակ գրավականն է։ Խոսքը դարեդար խոսվող գործի մասին է։

Թմկաբերդի առման լեգենդը, որը պատմում է աշուղը, մարդկայնորեն լավի, վեհի փառաբանումն է։ Թումանյանը պոեմում ոչ մի լեգենդար, կամ հրաշապատում տարր չի մտցրել, աշախատել է, որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ տալ։

Նադիր շահը, չկարողանալով գրավել Թմուկ բերդ, որոշում է նվաճել բերդի չքնաղ տիրուհու սիրտը։ Տիրուհին անանուն է․ ինչպես «Փարվանա» պոեմի հերոսուհին․ դա իմաստուն գեղարվեստական քայլ է․ կանացի կերպարների բնավորության ընդհանրացման խորագույն արտահայտություն։ Թմկա տիրուհին պոեմի գլխավոր հերոսուհին է․ նրա գործունեության հետ է կապված պոեմի գործողության ընթացքն ու վախճանը։ Իսկ ո՞վ է կինը ։Հերոսին անսահման ուժ և կարողություններ ներշնչող, բայց և միաժամանակ նրան խորտակող ՝ ինչպես ասել է Ֆարսի անմահ բլբուլ Ֆիրդուսին

Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին , Թե չըլինին կինն ու գինին։

Եվ ահա, Նադիր շահը, ճանաչելով կնոջը , նրա փառաիրական նկրտումները, իր «թովիչ երգչին » ուղարկում է Թմկաբերդ։ Վերջինս հաջողությամբ կատարում է տիրոջ պատվերը՝ գրգռելով կնոջ փառասիրությունը։ Բայց երկար ժամանակ պետք չէր, որպեսզի երևար դավաճանական քայլի ողբերգական հետևանքը․ սերն ավելի զորեղ և հավերժական զգացմունք է, քան վախճանական փառասիրությունը։

Շահի և Թմկա տիրուհու հանդիպման դրվագը պոեմի բուն էությունն է մարմնավորում։ Կատարված դեպքի անմիջական տպավորության տակ «շահի մտքովն անցնում է աշխարհքի բանը», և այդ դաժան բռնակալի մեջ խոսում է մարդը։ Ուրեմն աշխարհում չկա հաստատ ոչ մի բան․ անցողիկ է ամեն ինչ․

-Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․

Շահի թունալից ծաղրով լեցուն հարցին հետևում էԹմկա տիրուհու հեգնանքավ ու ատելությամբ լեցուն պատասխանը․

- Քաջ էր ու սիրուն քեզնից առավել ․

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա․

Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել ,

Չէր եղել կյանքում երբեք խաբեբա․․․

Հերոսների հոգեվիճակների կտրուկ շրջադարձները հանճարեղորեն պատճառաբանված են ։

Կյանքը վաղանցուկ է, ուրեմն ինչու վատ գործ կատարել և սերունդների անեծքին արժանանալ, պետք է հիշվել լավ գործով, լավն է մարդկայինը ու մարդուն դեպի անմահություն տանողը։