Jump to content

Մասնակից:Էմիլիա֊20/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ճանապարհ դեպի Գողգոթա,(«Խաչի կրում»), (նիդերլ․kruisdraging van Christus,գերմ․Die Kreuztragung Christi)_նկարը՝Պիտեր Բրեյգել Ավագի։Նկարը գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը անտվերպենի հարուստ հավաքորդ Նիկլաս Յոնգելինկի(գերմ.՝ Niclaes Jonghelinck)1566 թվականի, Պիտեր Բրեյգելի ստեղծած հավաքածույում գտնվող 16 կտավներից մեկն է։Յոնգելինկը, որը բազմիցս դիմել է Բրեյգելին, հանդես է գալիս որպես նկարի պատվիրատու։Բրեյգելի ստեղծագործությունները Յոնգելինկի հավաքածուից անցել են Անտվերպենի քաղաքային իշխանության տակ, ցուցակի կազմավորման տարում։1604 թվականի աշխատանքը հիշատակվում է Սուրբ հռոմեական կայսրության կայսեր Ռուդոլֆ II պրահյան հավաքածույի կազմում, որտեղից ել նրան տեղափոխել են Վիեննա։1809֊1815 թվականներին աշխատանքը գտնվել է Փարիզում, ռազամական ավարների շարքում, որոնք բռնագրավվել են Նապոլեոն Բոնապարտի կողմից։

Բովանդակություն և կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության կոմպոզիցիան բավականին ավանդական է, որը բնորոշ չէ նկարչին։Բրեյգելը վերարտադրում է բավականին հայտնի ստեղծագործական սխեման ՝Քրիստոսի ճանապարհը դեպի Գողգոթա,որն արդեն օգտագործվել է այնպիսի վարպետների կողմից ինչպիսիք են Բրունսվիկ Մոնոգրամիստը և Բրեյգելի ժամանակակից Պիտեր Արտսենը։Քրիստոսի մարմինն ասես կորչում է մարդաշատ ամբոխում, այդ մաներիստական հնարքը վերարտադրվում է նաև «Պողոսի ուղերցը» և «Սուրբ Հովհաննես մկրտչի քարոզչություն» ֊ում։Նկարում թույլ է տրված գիտակից շեղում Աստվածաշնչի բովանդակությունից․ խաչը ստիպել են կրել ճանապարհին հանդիպած ոմն Սիմոն Կիրինեանցուն, բայց Բրեյգելի մոտ զինվորները նիզակով հետ են հրում Սիմոնին։

Կինեմատոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհ ռեժիսոր Լեխ Մայեվսկին 2011 թվականին նկարահանում է նույնանուն ֆիլմ Մայքլ Գիբսոնի «Հողմաղաց և խաչ» գեղարվեստական գրքի հիման վրա։ Այս շվեդ֊լեհական ֆիլմի մեջ վերածնվում է Հյուսիսային վերածնունդի ժամանակ Ֆլանդրիի պատմական համատեքստը, իսկ նկարի կերպարները կենդանանում են։Պիտեր Բրեյգելի դերը խաղում է Ռուտգեր Հաուերը և նրա տիրոջ Նիկլաս Յոնգելինկայի դերում՝ Մայքլ Յորքը։

Հատվածներ նկարից[խմբագրել | խմբագրել կոդը]