Մասնակից:Դավթյան Դավիթ 13/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավթյան Դավիթ 13/Ավազարկղ 1

Բերթի Չարլզ Ֆորբս (անգլ.՝ Bertie Charles Forbes, ), շոտլանդական ծագմամբ ամերիկացի լրագրող, «Ֆորբս» ամսագրի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է շոտլանդացի դերձակի բազմազավակ ընտանիքում: Տասը երեխաներից վեցերորդն էր:

Բերթին սկսել է աշխատել բավականին վաղ տարիքից։ 14 տարեկանում թողել է դպրոցը և շաբաթական 75 ցենտ աշխատավարձով ընդունվել աշխատանքի՝ որպես գրաշար: Ընդ որում, ընդունվել է սխալմամբ՝ մտածելով, որ իրեն միանգամից կնշանակեն տեքստեր շարադրելու գործին, ինչի մասին միշտ երազել է։ 7 տարի հետո սղագրություն է սովորել (որն այն ժամանակ պարտադիր նախապայման էր լրագրողի համար) և դարձել լրագրող տեղի թերթերից մեկում:

1904 թվականին Ֆորբսը լքել է Շոտլանդիան: Սկզբում ուղևորվել է Հարավային Աֆրիկա՝ փորձելով մոռանալ իր նախկին ընկերուհուն, որն ամուսնացել էր ուրիշի հետ, իսկ հետո մեկնել է ԱՄՆ: Սկզբնական շրջանում Ֆորբսն աշխատում էր տարբեր ֆինանսական հրատարակություններում, բայց շուտով նրա ջանքերը նկատել է մեդիամագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթը (անգլ.՝ William Randolph Hearst) և աշխատանք առաջարկել Բերթիին իր «New York American» թերթում: Ժամանակի ընթացքում իր տաղանդի և համարձակության շնորհիվ Ֆորբսը դարձել է ամենահայտնի ֆինանսական լրագրողը: Նա չէր վախենում բավականին սուր քննադատել հարուստ և հաջողակ մարդկանց և վշտանում էր, երբ խմբագիրը կրճատում էր դրանք:

Ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Ֆորբսը հիմնադրեց ամսագիր, որն ուզում էր անվանել «Գործերը և դրանց կատարողները» (անգլ.՝ Doers and Doings), բայց ընկերների խորհրդով անվանեց իր անունով: Ֆորբսի կենդանության օրոք նրա ամսագիրն այդպես էլ առաջատար չդարձավ[1]։ Ամսագիրն ուներ ավելի հաջողակ մրցակիցներ (օրինակ, «Business Week» և «Fortune»)[2]: Մեծ ճգնաժամի տարիներին ամսագիրը չէր վաճառվում բավարար քանակով, և Բերթի Չարլզը խմբագրության ծախսերը վճարում էր այլ հրատարակություններից ստացվող իր լրագրողական հոնորարներից: Խմբագրաքանակը Բերթի Ֆորբսի օրոք չէր գերազանցում 100 հազար օրինակը, որը բավականին քիչ էր ԱՄՆ-ի համար[2]:

1928 թվականին Հերսթը առաջարկեց գնել «Ֆորբսը» 10 միլիոն դոլարով, բայց Բերթին հրաժարվեց՝ դա մեկնաբանելով որպես «Ամերիկայի միակ անկախ ամսագիրը պահպանելու փորձ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Forbes». Caslon Analytics (անգլերեն). ketupa.net — «The magazine came close to fundering in the 1930s and stagnated during the next decade». Արխիվացված է օրիգինալից 2007-10-18-ին. Վերցված է 25.12.2007-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Крапивенко, Дмитрий. — «В то же время сам Берти Чарльз так и не стал успешным бизнесменом: читательскую аудиторию Forbes отвоевывали «молодые хищники» вроде Business Week или Fortune»«Влиятельная фамилия». Украинский деловой еженедельник «Контракты», № 16 от 19.04.2004. kontrakty.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին. Վերցված է 25.12.2007-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)