Մասնակից:Գրիգորի 2004/Ավազարկղ 12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Լուի Բերթոլե
Claude Louis Berthollet
Ծնվել էդեկտեմբերի 9, 1748(1748-12-09) (275 տարեկան)
Տալուար (Սավոյա)
Մահացել էնոյեմբերի 6, 1822(1822-11-06)
Փարիզ
Քաղաքացիություն{{{2}}} Ֆրանսիա
Ալմա մատերԹուրինի համալսարան

Կլոդ Լուի Բերթոլե, ((ֆր.՝ Claude Louis Berthollet; ծնվել է 1748 թվականին դեկտեմբերի 9–ին , Տալուար(Սավոյա), մահացել է 1822 թվականին նոյեմբերի 6–ին , Փարիզում), ֆրանսիացի քիմիկոս, քիմիական հավասարակշռության մասին ուսմունքի հիմնադիրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թուրինի համալսարանում[2]։ Փարիզի ԳԱ անդամ (1785 թվականին), Փարիզի Նորմալ և Պոլիտեխնիկ դպրոցների քիմիայի պրոֆեսոր (1794)։ Աշխատել է Տուրինում, ապա՝ Փարիզում (1772)[3]։ Ֆրանս, մեծ հեղափոխության տարիներին ակտիվորեն մասնակցել է բորակի, պողպատի և ռազմ, նշանակություն ունեցող այլ նյութերի արտադրության կազմակերպմանը։ Կլոդ Լուի Բերթոլե առաջինը հարեց Ա․ Լ․ Լավուազիեի հակաֆլոգիստոնյան տեսակետին։ Մասնակցել է քիմ․ նոր անվանակարգման աշխատանքներին (1786–1787)։ Կլոդ Լուի Բերթոլեի կարեոր աշխատանքներից են կտավի, մոմի, թղթի՝ քլորով սպիտա– կեցման եղանակը (1785) և քլորի թթված– նական թթուների մի շարք աղերի (նաե բերթուեի աղի) հայտնաբերումը[4]։ Որոշել է ամոնիակի (1785), կապտաթթվի (1786) և ծծմբածխածնի (1788) քիմ․ բաղադրությունը։ Կլոդ Լուի Բերթոլե հաստատեց, որ քիմիական ռեակցիայի ուղղությունը որոշվում է փոխազդող նյութերի զանգվածով, հատկություններով և ռեակցիայի պայմաններով։ Կլոդ Լուի Բերթոլե քիմիական ռեակցիան համարում էր անընդհատ ու դարձելի երեույթ և ենթադրում, որ առաջացող նյութերը փոփոխական բաղադրություն ունեն։ Այդ տեսակետը վիճարկեց ֆրանսիացի․ քիմիկոս ժ․ Լ․ Պրուստը։ Վեճը ավարտվեց (1801–1808) Կլոդ Լուի Բերթոլեի պարտությամբ և հաստատուն բաղադրության օրենքի հայտնաբերմամբ։ Սակայն 20–րդ դարի սկզբին ռուս քիմիկոս Ն․ Մ․ Կուռնակովը ցույց տվեց փոփոխական բաղադրությամբ նյութերի գոյությունը, որոնք, ի պատիվ Կլոդ Լուի Բերթոլեի, անվանվեցին բերթոփդներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дворянство Империи на B
  2. Po-chia Hsia, R.; Lynn Hunt, Thomas R. Martin, Barbara H. Rosenwein and Bonnie G. Smith (2007). The Making of the West, Peoples and Culture, A Concise History, Volume II: Since 1340 (2nd ed.). New York: Bedford/St. Martin’s. էջ 685.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Library and Archive Catalogue». Royal Society. Վերցված է 13 December 2010-ին.
  4. http://www.royalsoced.org.uk/cms/files/fellows/biographical_index/fells_indexp1.pdf