Մասնակից:Արարատ Թրվանց/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբեր Ռու (ֆր.՝ Albert Roux, [1]), ֆրանսիական ծագմամբ անգլիացի խոհարար և ռեստորանատեր: Եղել է Ռու տոհմի ռեստորանային բիզնեսի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերը ծնվել է Ֆրանսիայի Սեմյուր-ան-Բրիոննե կոմունայում, մսագործի ընտանիքում։ Մանկությունից միացել է ընտանեկան բիզնեսին։ 1949 թվականին ծնողները նրան ուղարկել են հրուշակագործություն սովորելու, որը տևել է մինչև 1954 թվականը։ Նախնական շրջանում նա աշխատել է որպես հրուշակագործ, որից հետո՝ 18 տարեկանում դարձել է անգլիացի պատգամավոր Նենսի Աստորի խոհարարը[2]։ Դրանից հետո նա եղել է Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանատան խոհարարը։ Հաջող աշխատանքի արդյունքում ձեռք է բերել հմտություն ու հարգանք։

Ալժիրում ժամկետային ծառայություն անցնելուց հետո Ալբերն աշխատել է Փարիզում բրիտանական դեսպանատանը, պատրաստել է սոուսներ։ Հետագայում Մեծ Բրիտանիայից հրավեր է ստացել մայոր Փիթեր Քասալեից և մեկնել այնտեղ։ Ութ տարի աշխատել է վերջինիս մոտ[3]։

1967 թվականին նա իր մոտ է հրավիրել իր եղբորը՝ Միշելին, որի հետ նրանք Լոնդոնի Չելսի շրջանի բացել են իրենց «Le Gavroche» ռեստորանը[4]։

Ռեստորանը 1981 թվականին ռեստորանը տեղափոխվել է Լոնդոնի կենտրրոնում գտնվող Մեյֆեյր շրջան։

Ռեստորանը ստացել է «Միշլենի կարմիր էքսկուրսավար» երեք աստղ։ Այդ ժամանակ աշխարհում կար այդպիսի 25 ռեստորան։ 1972 թվականին Ալբերն ու իր եղբայրը բացել են նոր ռեստորան՝ «The Waterside Inn»։ Մեկ տարի անց նրանք բացել են հրուշակեղենի և մսամթերքի խանութներ։ Սեփական բիզնեսն ընդլայնելու նպատակով Ալբերն ու եղբայրը սկսեցին սնունդ առաքման ծառայություն մատուցել։

Ալբեր Ռուն զբաղվում էր ոչ միայն ռեստորանային բիզնեսի զարգացման գործընթացով, այլ նաև կատարելագործում էր խոհարարական հմտությունները․ մասնավորապես նա հորինել է սննդի պատրաստման նոր տեխնոլոգիա․ ճաշատեսակը պատրաստում են մեծ ճնշման տակ և անմիջապես այն տեղափոխում վակուումային փաթեթավորմամբ։ Նման մեթոդը պահպանում է արտադրանքի համը, իսկ գաղտնիքը պարունակվում է փաթեթավորման սարքի մեջ: Այդ գաղտնիքի համար Ռու եղբայրներին առաջարկվել է 250․000 ֆունտ ստեռլինգ, բայց Ալբերն ու Միշելը մերժել են այդ առաջարկը։

1990-ական թվականների սկզբին Ալբեր Ռուն հեռացել է ռեստորանային բիզնեսից և այն փոխանցել իր որդուն՝ Միշելին։

Ալբերը երկրորդ անգամ ամուսնացել է 2006 թվականին Շերիլ Սմիթի հետ և նրա հետ ապրել Սուրեյում և Լոնդոնում։ Մոտ տաս տարի միասին ապրելուց հետո նրանք ամուսնալուծվել են[5]։ Ալբերը երրորդ անգամ ամուսնացել է 2018 թվականին՝ պրոֆեսիոնալ ծառայությունների ֆիրմայի տնօրենի հետ։

Ալբեր Ռոն մահացել է 2021 թվականի հունվարի 4-ին Լոնդոնում՝ երկարատև հիվանդությունից հետո[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Albert Roux dead: Chef and restaurateur dies aged 85
  2. Walden, Celia (3 April 2010). «Albert Roux interview: My recipe for success? Not going into the priesthood». The Daily Telegraph. Վերցված է 11 May 2010-ին.
  3. «Albert Roux, OBE». Roux Scholarship. Վերցված է 2 May 2011-ին.
  4. «Albert & Michel Roux – 2006». The S. Pellegrino World's 50 Best Restaurants. Արխիվացված է օրիգինալից 2011-07-17-ին. Վերցված է 2 May 2011-ին.
  5. «Albert Roux is divorced by wife after he cheats on her with ex-model in the family bed». dailymail.co.uk. 12 April 2014. Վերցված է 13 April 2014-ին.
  6. Hauser, Christine (6 January 2021). «Albert Roux, Chef Who Brought French Cuisine to London, Dies at 85». The New York Times. Վերցված է 7 January 2021-ին.
  7. Ellis, David (2021-01-06). «Chef Albert Roux, who changed the way Britain ate, dies at 85». www.standard.co.uk (անգլերեն). Վերցված է 2021-01-08-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]