Մասնակից:Անետա Արզումանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիաննա Մուրը պրոֆեսիոնալ մակարդակով սկսել է տպագրվել 1915 թվականին և անմիջապես գրավել է տարբեր ուղղությունների մի շարք հայտնի բանաստեղծների՝ Սթիվենս Ուոլեսի, Վիլյամ Կառլոս Վիլյամսի, Հիլդա Դուլիթլի, Թոմաս Սթեռնս Էլիոթի և Էզրա Փաունդի ուշադրությունը:

1918 թվականին Մուրը մոր հետ տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 1921 թվականին դարձել է Նյու Յորքի հանրային գրադարանի ասիստենտ: Նա սկսել է շփվել հայտնի բանաստեղծների հետ (մասնավորապես՝ Ու. Սթիվենսի և Կ. Վիլյամսի), համագործակցել ազդեցիկ The Dial գրական ամսագրի հետ, որի խմբագիրն է եղել 1925-1929 թվականներին[1]: Այստեղ (որոշ չափով հետևելով Է. Պաունդի օրինակին) նա սկսել է հսկել երիտասարդ բանաստեղծներին, այսպես թե այնպես օժանդակելով Էլիզաբեթ Բիշոփի, Ալլեն Գինզբերգի, Ջոն Էշբերիի և Ջեյմս Մերիլի հաջողությանը: «Բանաստեղծությունների ընտրանիի» (Selected Poems, 1935 թվական) հրատարակությունից հետո Մուրը «դարձել է խոշորագույն ամերիկյան բանաստեղծներից մեկը»[2]:

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «poets_org» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «krugosvet» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: