Մասնակից:Անահիտ Կիրանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողահավաք կոմբայն, պտուղների թափահարման եղնակով խաղողի տեխնիկական սորտեր հավաքող մեքենա (վազաշարքերն ուղղաձիգ են, սյուների բարձրությունը՝ մինչև 1,8 մ)։ Խաղողահավաք կոմբայնի հիմնական հանգույցներն են՝ ինքնագնաց շասսին, թափահարման մեխանիզմը, որսիչները, փոխակրիչների համակարգը, բերքը խառնուկներից մաքրող քամհարները, կառավարման վահանակը և բունկերները։ Լանջերին աշխատող Խաղողահավաք կոմբայնի շասսին ունի նաև կայունացնող մեխանիզմ։ Խաղողի այգու շարքերի միջով Խաղողահավաք կոմբայն անցնելիս նրա տատանողական շարժումներ կատարող թափահարման ձողերը, պտուղները կամ ողկույզները (մասնակիորեն նաև տերևները) պոկում են խաղողի վազից։ Անջատված զանգվածը թափվում է որսիչների վրա, ապատեղափոխվում ու լցվում փոխակրիչների վրա, որտեղից քամհարներով տերևներն ու մյուս թեթև խառնուկներն արտամղվում են։ Մաքրված խաղողը հավաքվում է Խաղողահավաք կոմբայնի բունկերների մեջ կամ բեռնաթափող փոխակրիչով տեղափոխվում ու լցվում է փոխադրամիջոցի մեջ Խաղողահավաք կոմբայնի արտադրողականությունը մինչև 0,5 հա/ժ է, այն փոխարինում է 50–60 բանվորի։ Լայնորեն օգտագործվում են տարբեր կառուցվածքի Խաղողահավաք կոմբայններ