Մասնակից:ԱՄարիամ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

{արագ ջնջել|սխալ անվանմամբ հոդված}}«Սև հռետորության» ըմբռնումը և հիմնական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից աշխարհում գլոբալիզացիայի պայմաններում հասարակական բազմաթիվ կառույցներ ու խավեր գտնվում են ակտիվ երկխոսության մեջ: Այդ երկխոսությունները լինում են բազմաբովանդակ և շատ հաճախ դրանց արդյունքում են առավել ակնառու դառնում հասարակության այս կամ այն հատվածի շահերն ու նպատակները: Շատ հաճախ ենք ականատես լինում այդ շահերի բախմանը, սակայն պետք է նշել, որ երկխոսությունների ժամանակ ո´չ միայն ակնհայտ են դառնում կողմերի շահերը, այլ նաև հենց երկխոսությունների շնորհիվ ենք կարողանում վեր հանել ընդհանուր շահերն ու ցանկությունները և տալ խնդիրներին որոշակի լուծումներ: Եթե վերջինս ստացվում է իրականացնել, ապա կարող ենք ասել, որ տեղի է ունեցել արդյունավետ հաղորդակցություն կողմերի միջև: Բայց այս ամենը միայն տեսական դատողություններով. իսկ ինչքանո՟վ է ստացվում մեր օրերում ապահովել արդյունավետ հաղորդակցություն կամ ի՟նչ մեթոդներ են օգտագործվում:

Ըստ գերմանացի հռետոր Կ. Բրեդմայերի ժամանակակից արտադրական (տնտեսական) շուկայում բոլորը ձգտում են հասնել հաջողության` օգտագործելով հաջողության հասնելու բոլոր միջոցները, այդ թվում և սև հռետորությունը: Նա, արդեն ունենալով հռետորական բազմադարյա ուսումնասիրություններն ու հայտնիների տարբեր մոտեցումներ, առանձնացնում է հռետորության մի քանի տեսակ` դիալեկտիկա, էրիստիկա, ռաբուլիստիկա և սև հռետորություն: Հռետորիկան, առհասարակ, սահմանում է որպես հանրային ելույթի ժամանակ խոսքի բաղադրիչների (բառեր, արտահայտություններ) կիրառման մասին գիտություն: Սրանց մեջ մտնում են նաև տեխնիկական հնարները, որոնք օգնում են ընդհանուր որոշման հանգել կամ ոչնչացնել մրցակցի խոսքի հիմքերը: «Տեխնիկա» բառը հուշում է այն մասին, որ խոսքը ոչ միայն արվեստի ու գիտության մասին է, այլ նաև գործնական հմտությունների` հատուկ գիտելիքների, հմտությունների, մեթոդների, ունակությունների, ճարպիկ ու խորամանկ թակարդների մասին է: Ըստ Կ. Բրեդմայերի հենց այդպես պետք է մեկնաբանվի «տեխնիկա» հասկացությունը որպես հռետորության մասնիկ:

Դիալեկտիկան բառացի թարգմանությամբ նշանակում է ներքին հակասություն: Այն երկխոսություն վարելու և զրուցակցին սեփական ճշմարտացիությունը ապացուցելու ունակություն է, ինչպես նաև երկխոսության միջոցով ընդհանուր խնդիրներ լուծելու արվեստ է: Դիալեկտիկայում անհրաժեշտ է ճիշտ ձևակերպել մտքերը, ընտրել ճիշտ բառեր միտքն արտահայտելու համար և համոզել լսարանին կամ զրուցակցին` հանդես գալով ընդհանուր համաձայնության գալու և ընդհանուր հասկացվածության դիրքերից:

Էրիստիկան Բրեդմայերը վարպետության բարձրակետն է համարում, այն տեխնիկան և վեճը ղեկավարելու մեթոդ է: «Սրա տակ հասկանում ենք ոչ միայն հատուկ հնարքներ, այլ նաև անհերքելի փաստարկում ներկայացնելու կարողություն, որը կապահովի հաղթանակը վեճի ժամանակ»[1]:

Ռաբուլիստիկան բարդ փաստարկման արվեստն է, որը թույլ է տալիս քննարկվող առարկան կամ թեման ներկայացնել այլ լույսի ներքո, որը կարող է նաև բավական հեռու լինել իրականությունից:

Սև հռետորությունը հռետորության բոլոր` դիալեկտիկական, էրիստիկական, ռաբուլիստիկական ձևերի մանիպուլյացիոն հնարներն են, որոնցով ուղղորդվում է քննարկումը ցանկալի ուղղությամբ և տալիս է ցանկալի արդյունք:

Լեզվական արտահայտությունների կախարդական ուժը փաստարկման և քննարկման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեճը վարել այնպես, որ խոսողը միշտ բարձունքում լինի բոլոր արդարացի և անարդարացի դեպքերում: Սև հռետորությունը կախարդական և դեմագոգիկ միջոց է, որը թույլ է տալիս ներշնչել ընդդիմախոսին այլ տեսակետ: Այն պարզ և նրբագեղ ներթափանցում է խոսքի շղթայի մեջ` հիշեցնելով աստվածային պատվիրա, որն ունի համոզելու իշխանական և կախարդական ուժ: Այսպիսի թեթևությամբ սև հռետորությունը տանում է բոլոր պարադոքսալ հակասությունները, ճկուն անցնում փաստերը կամ թակարդները, հեգնում, տեղեկացնում գործողության բացթողումների մասին, հավասարակշռության բերում արհեստականությունը և զայրացնող կեղծավորությունը, դառնում է սուր կտրող գործիք բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն ոչինչ, բացի իրերի իսկությունը թաքցնելը և դրանք սեփական օգտակարության համար գործածելը: Սև հռետորությունը «թմրանյութ» է. ընդունելով մեկ անգամ` գրդռվում է ինքնակառավարումը և ընդմիշտ մնում զրուցակցի հիշողության մեջ: Այն բառերում հաղթողի դոմինանտության  ներդրումն է, համոզիչ` բոլոր գործիքների և արտահայտությունների հետևողական օգտագործման շնորհիվ: Հռետորական աշխատանքի արդյունքում ստացվում է այնպես, որ մենք ասում ենք այն, ինչ չեն սպասում մեզանից կամ ընդունում ընդդիմախոսի փաստարկումը այն դեպքում երբ մեր բերած փաստերն ավելի ծանրակշիռ էին: Վերջին դեպքում զրույցի ղեկը մեր ձեռքից անցնում է ընդդիմախոսի (սոփեստի) ձեռքը և օբյեկտիվ փաստերի շղթան խճճվում է, դառնում կծիկ, որը քանդելը գրեթե անհնար է: Այստեղ պետք է նկատել, որ ըստ Բրեդմայերի հաղորդակցման մեթոդներն ու տեխնիկան ինքնին չեզոք են, իսկ արդար կամ անարդար դրանք դառնում են միայն օգտագործման ժամանակ` վերածվելով սև կամ սպիտակ հռետորության:

Շատերն են հաճախ կրկնում, որ նա, ով տակտիկորեն խախտում է բանավեճի կանոնները, նա է հաղթում: Ժամանակակից բիզնես-աշխարհում ամերիկացի, եվրոպացի, ճապոնացի մենեջերները օգտագործում են սև հռետորության ամենախորամանկ ու ամենանենգ թակարդները` ցանկալի արդյունքին հասնելու համար:

Սև հռետորությունը թաքնված է կոնկրետ փաստերի հետևում, խաբուսիկ գործնական հաղորդակցման մեջ` հիմնված ընդիմադիր-գործընկեր սկզբունքի վրա, երբ թվում է, թե մրցակիցները զրույցը վարում են մեկը մյուսի համար, կամ մեկը մյուսի հետաքրքրություններով պայմանավորված` հետապնդելով միայն մեկ նպատակ` ընդդիմխոսին հանգեցնել գործնական կամ հնարավոր տեսական հակասության:Նրա մեթոդներն ու միջոցներն անվերջ են, այն ոչ մի սահման չի ճանաչում: Եթե ընտրված ճանապարհը չի տանում դեպի ցանկալի նպատակը, սև հռետորությունը մտնում է փակուղի, որից սահուն կերպով անցնում է քաոսի մեջ, քանդում արդեն ստեղծված բոլոր կառույցները, հին կամուրջներով ու հնարներով կառուցում նորը, որում զգույշորեն ու խորամանկորեն օգտագործում է ընդիմադիրին: Եվ այդ ամենը արվում է նպատակը տեսադաշտից չկորցնելով` հաջողությամբ խախտելով բոլոր կանոնները:

Սև հռետորությունը ծնվում է էմոցիաների անսպասելի փուլում, այնտեղ, որտեղ սպասում ենք համառ պայքար և որից հետո ընդհանուր համաձայնության հույս ունենք: Այն այստեղ փոխում է խաղի կանոնները, ստեղծում նոր համակարգ հնի փոխարեն, և այդ ամենն այնքան արագ, որ մրցակցի մոտ վայրկյանական փոխվում են մտքերը: Սև հռետորությունն իր մեջ պարունակում է հռետորության բոլոր տեսակներն ու ձևերը, որի շնորհիվ կարգավորում է իրավիճակը, սահմանում է և ապա խախտում է փաստարկման բոլոր սահմանները, արհեստական պրոբլեմներ ստեղծում, տրամաբանական շղթաները գլխապտույտ արագությամբ քանդում ու նորից կառուցում:

Սև հռետորության գլխավոր առանձնահատկություններից մեկը խոսքի արտահայտման հնարներն են, որոնց տիրապետումը անհրաժեշտ պայման է հռետորի համար: Արտահայտությունները պետք է լինեն հստակ ու դիպուկ: Խոսողը պետք է հստակ ձևակերպի իր ելույթի հիմնական դրույթները: Գլխավոր միտքը պարբերաբար կրկնելով, այն մեխանիկորեն մնում է լսարանի կամ ընդդիմախոսի հիշողության մեջ: Սև հռետորության այս հնարքը ամենաշատը կիրառվող հնարքներից մեկն է, որին ականատես ենք լինում ամեն օր (գովազդ, նախընտրական քարոզարշավ և այլն): Հաջողություն միայն նպատակային արտահայտություններն են բերում: Պետք է ստիպել հակառակորդին խոսել, նրան գցել շփոթության մեջ, առարկել նրան: Ընդ որում պետք է հանրությանը ևս ներգրավել, որովհետև հանրության արձագանքը կարող է դառնալ հաջողության բանալին:

Փորձված դիալեկտիկը, ըստ Բրեդմայերի, կարողանում է խուսափելհանրության քննադատությանն արժանանալուց: «Նա համընդհանուր շփոթմունքի ժամանակ կարող է ասել մի բան, որով դուրս կբերի բոլորին այդ վիճակից ու հանդես կգա որպես «փրկիչ»` ցրելով ընդհանուր լարվածությունն ու ընկճվածությունը[2]:  Խոսքը կարող է մտցնել փակուղի, ընդհանուր քննարկման ժամանակ անմիջապես փոխել ուղղությունը և «փրկել» քննարկումը: Նա այս դեպքում դառնում է հերոս, իսկ ընդդիմախոսը աստիճանաբար ոչնոանում է: Դիալեկտիկները իրականում տիրում են «լեզվով հաղթողի գերիշխանության» արվեստի սեփական սցենարով: Նրանք երբեք ցույց չեն տալիս իրենց ունակությունները, բայց և չեն մոռանում դրանցից անհրաժեշտ պահերին օգտվել:

Բացի վերը նշված տեխնիկայից, կան նաև որոշակի հնարներ, որոնք արժանի են հատուկ ուշադրության: Հաջորդ կարևոր առանձնահատկությունը ինքնածաղրանքի (самоирония) օգտագործումն է: Ինքնածաղրանքի ժամանակ դիմացինը լսում է ուղերձը, այն հասկանում այնպես,ինչպես ասվեց` բառացի, ուղիղ իմաստով, բայց դրա հետ մեկտեղ պիտի մտածի ասվածի փոխաբերական իմաստի մասին և այդ ամենը մտապահի: Ինքնածաղրանքը մտային լարան է, որը զրուցակիցը կարող է և չհաղթահարել, նույնիսկ այն դեպքում, երբ գիտի, ծաղր է: Սակայն պատասխանատու պահերին, երբ խոսքը անմիջապես անհատականին է վերաբերում, կարիք չկա պատասխանել ինքնածաղրանքին, հակառակ ազդեցություն կարող է ունենալ լսարանի կամ ընդդիմախոսի համար: Իրոնիան «տրոյական ձի» է, բառային ակրոբատիկա: Երբեք պետք չէ կրկնել ինքնածաղրը, դա կամրապնդվի ընդդիմախոսի մոտ ու կօգտագործվի նրա կողմից:

Գլխավոր միտքը իր մեջ ամփոփում է ողջ թեման և հռետորի դիրքորոշումը, հետևաբար մեծ կարևորություն ունի գլխավոր մտքի ճիշտ ձևակերպումը: Կարելի է այն խտացնել որևէ թևավոր խոսքի մեջ, ընդ որում մտքում պահել դրան վերաբերող ևս մի քաննի դիպուկ արտահայտություններ, քանի որ լինում են անակնկալ ու տհաճ իրավիճակներ, որոնք գլխիվայր շուռ կտան բանավեճի ողջ ընթացքը: «Սուր դիպուկ մեջբերումը անհրաժոշտ պահին ոսկի արժի»[3],- նշում է Բրեդմայերը:

Բանավեճում անհատական մակարդակներում կա դերաբաշխման խնդիր: Դերերի որոշակիացումը բովանդակային փուլուն չի տեղի ունենում, այն տեղի է ունենում հաղորդակցման ընթացքում, շատ հաճախ փոփոխվելով, որի ընթացքում էլ «դասակարգվում» են կողմերը:

Հռետորության մեջ կարևր տեղ է զբաղեցնում լսելը, որը ակտիվ քննարկումների ժամանակ կարելի է իրականացնել երեք ձևով` ակտիվ, ուշադիր և անալիտիկ: Ակտիվի դեպքում տարբերձևերով (խոսքով, շարժումներով) ցույց է տրվում, որ խոսողին լսում են, երկրորդ դեպքում կարդում են տողատակերը, իսկ երրորդ դեպքում նախորդ երկուսին գումարվում է միաժամանակյա մտային վերլուծությունը:

Հռետորության գրավչություններից մեկը պարզ ու հստակ խոսքն է, որը կարող ենք կառուցել միայն հստակ ձևակերպումների միջոցով: Արդյունավետ հաղորդակցման ժամանակ մեծ կարևորությունէ տրվում այն բանին, որ զրուցակիցները ճիշտ հասկանան միմյան մտքերը: Այս առումով ուսանելի է հնդիկների փորձը. Հնդիկներ իմոտ վիճաբանողը նախ վերապատմում էր ընդդիմախոսի ասածը և շարունակում էր վեճն այն դեպքում, երբ ընդդիմախոսը հաստատում էր, որ զրուցակիցը ճիշտ էր հասկացել իր ասածը[4]: Սև հռետորության շրջանակներում ևս կարելի է կիրառել սա, քանի որ այն, ինչքանով էլ, որ խիստ նպատակային լինի, այնուամենայնիվ կարևորում է ճիշտ հասկացումը: Սև հռետորությունը միայն մտային տրամաբանական սխալներով ու թյուր ըմբռնումներով չի կարող հասնել իր նպատակին, ինչպես վարվում էին անտիկ աշխարհում սոփեստները: Ինչպես ժամանակը ցույց տվեց զուտ սոփեստական հնարները այլևս չեն բավարարում ժամանակակից սև հռետորության պահանջներին կամ շատ մասնակի են:

Բրեդմայերը սև հռետորությունը և սպիտակ հռետորությունը բազմաթիվ ընդհանրություններով է ներկայացնում: Օրինակ` կարևորվում է լսարանի ուշադրությունը կենտրոնացնել ելույթի հիմնական ու էական հատվածների վրա, մտքերի ճիշտ հասկացումը: Էական նշանակություն ունի երկուսի համար էլ կեցվածքը, ժեստերը, ձայնի տոնայնությունը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և այլն: Սակայն այս ընդհանրական գծերով բնութագրելով սև և սպիտակ հռետորությունները, Բրեդմայերը տալիս է այն բանալին, որ ըստ էության չկան սև ու սպիտակ հռետորություններ, դրանք ի հայտ են գալիս միայն որոշակի իրավիճակներից, որոշակի հարաբերության մեջ:


'''[1]''' К. Бредемайер. «Черная риторика». Москва, 2005. с. 13.

[2] К. Бредемайер. «Черная риторика». Москва, 2005. с.24

[3] К. Бредемайер. «Черная риторика». Москва, 2005. с. 42

[4]Տե´ս Հովհաննիսյան Հ.:«Հասարակական համակարգի զարգացման հիմնախնդիրները»: «Նորավանք», 2003, էջ55: