Մանվել Ավուշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանվել Ռազմիկի Ավուշյան, (փետրվարի 12, 1968, Շղարշիկ, (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում), հայ ազատամարտիկ, ՊԲ կապիտան (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1989-1994 թվականներին Բաղրամյանի կամավորական կամ Շուշիի առանձնակի գումարտակի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Արցախի Հանրապետության Մարտակերտի, Շուշիի, Ասկերանի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Երկու անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։