Մանվել Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Արամի Առուշանյան
9 փետրվարի, 1973 - 14 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղազանչի, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ղազանչի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Մանվել Առուշանյան (9 փետրվարի, 1973, Ղազանչի, Մարտակերտի շրջան - 14 մարտի, 1992, Ղազանչի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Առուշանյանը ծնվել է 1973 թ. փետրվարի 9-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, միաժամանակ՝ անդամագրվել Արցախի ինքնապաշտպանության ուժերում։ Որպես ավտովարորդ մասնակցել է մի շարք գյուղերի համար մղված պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 14-ին՝ հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]