Մանկական անկյուն (Դեբյուսի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկական Անկյուն սյուիտը դաշնամուրի համար Կլոդ Դեբյուսին գրել է 1906-1908 թվականներին և այն նվիրել է իր 3-ամյա աղջկան՝ Շուշուին: Սյուիտը կազմված է 6 փոքր պիեսից:

Իր աղջկա խաղալիքների ազդեցության տակ էլ Դեբյուսին գրել է այս սյուիտը: Ստեղծագործությունը գրված է երեխաների համար, բայց այն բավական բարդ է: Առաջին անգամ այն կատարել է դաշնակահար Հարոլդ Բաուերը: 1911թ. Դեբյուսիի ընկեր Անդրե Կապլեն գործիքավորել է սյուիտը, և գործիքավորված տարբերակը հրատարակվել է: Ստեղծագործությունը տևում է մոտ 15 րոպե:

Դեբյուսիի մահվանից հետո այս սյուիտը նրա աղջկա համար նվագել է մեծ դաշնակահար Ալֆրեդ Կորտոն: Շուշուն շատ զղջացել է, որ իր հայրը չի լսել այդ նվագը: Իր հոր մահավանից մեկ տարի անց Շուշուն մահացել է դիֆթերիայից:

Կառուցվածք [խմբագրել]

Սյուիտը ունի 6 մաս՝

  1. Բժիշկ Գրադուսը և Պարնասսումը
  2. Ջիմբոյի օրորոցայինը
  3. Տիկնիկի սերենադը
  4. Ձյունը պարում է
  5. Փոքրիկ հովիվը
  6. Գոլլիվոգի քեյքվոքը