Մամիկոն Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մամիկոն Ենգիբարյանը հայ քանդակագործ է, որն ապրում է Կենտրոնական Եվրոպայում (Բուդապեշտ/Վիեննա)։ Ծնվել է 1963թ. մայիսի 23-ին Երևանում։ Ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, ինչպես նաև կուրսեր է անցել Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ Ենգիբարյանը սկզբնական ճանաչում ստացել է Թափառականները (կամ՝ Կատուները)[1] բրոնզե շարքի համար, որով նա մասնակցել է Վենետիկի Բիենալեին 1999թ․։ Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հունգարիայում, ինչպես նաև խմբային ցուցադրություններ Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում և ԱՄՆ-ում։

Ենգիբարյանը Բուդապեշտում ունի մի շարք հանրային քանդակներ, որոնցից ամենահայտին է Tumble Over- ը Գրեշամ պալատում է, որն այժմ քաղաքի կենտրոնում տեղակայված Four Seasons հյուրանոցն է։ Ենգիբարյանը ամերիկացի սենատոր Թոմ Լանտոշի արձանի հեղինակն է։ Արձանը բացվել է Բուդապեշտում 2018 թվականին։ Նրա շատ գործեր ընդգրկված են Իտալիայի, Հունգարիայի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում Արխիվացված 2021-01-09 Wayback Machine։

Էթնո-ջազ երաժիշտ Դավիդ Ենգիբարյանի եղբայրն է։

Ներկայում բրոնզից բացի, աշխատում է արճիճով ու այլ միջոցներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mamikon Yengibarian – Sculptures». www.yengibarian.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.