Մամերյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամերյան ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և քաղաքապետարան
Վարչական միավորMamer?
Երկիր Լյուքսեմբուրգ
Քարտեզ
Քարտեզ
 Mamer Castle Վիքիպահեստում

Մամերյան ամրոց (լյուքս.՝ Mamer Schlass, ֆր.՝ Château de Mamer, գերմ.՝ Mamer Schloss), Մամեր կոմունայի քաղաքապետարան, որը գտնվում է Լյուքսեմբուրգի հարավ-արևմուտքում։ Այնտեղ է գտնվում Մամեր կոմունայի Խորհուրդը և վարչությունը, ինչպես նաև օրինապահ այլ մարմիններ։ Կամզված է 4 կառույցներից, տեղակայված է բարեկարգված Անկախության հրապարակում՝ քաղաքի կենտրոնի մոտ։ Գլխավոր մուտքի մոտ գտնվում է Տուր դը Ֆրանսի կրկնակի հաղթող Նիկոլաս Ֆրանցի և Լյուքսեմբուրգի միակ Օլիմպիական չեմպիոն Ժոզի Բրատելի արձանը։ Վերջինս ծնվել է Մամերում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամերում ամրոցը կառուցվել է 10-րդ դարում։ Ֆրանսիական հեղափոխական պատերազմների ժամանակ այն վերածվել էր փլատակների, իսկ 1798 թվականին գրավվել և վաճառվել էր Տերի դե Բաստոնի ֆրանսիական զորքի կողմից[1]։ 1830 թվականին ոստիկանապետ Ֆրեդերիկ Ֆրանսուան նույն տեղում կառուցել է նոր ամրոց` շրջապատված երկու մետրանոց պատերով։ 1934 թվականին ամրոցը դարձել է Ժակ Ֆիշերի և Ժյուլի Կրեմերի սեփականությունը, 1,72 հա վարելահողով[1]։

1995 թվականին Մամեր ամրոցը գնվել է կոմունայի վարչության կողմից, որը 1997 թվականի հունիսի 4-ին քվեարկել է վերջինիս վերականգնման համար[1]։ Վերականգնումը տևել է 1999 թվականից մինչև 2002 թվականի փետրվարը։ 2002 թվականի մարտի մեկին կոմունայի վարչությունը տեղափոխվել է ամրոց[1]։ Մամերյան ամրոցում իրականացվել է 2006 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության (մինչև 17 տարեկան պատանիների) վիճակահանությունը, որը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 (Ֆրանսերեն) «La Mairie de la Commune de Mamer "Mamer Schlass"». Commune of Mamer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Finals line-up complete». UEFA. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 6-ին.