Մահապատիժը Էստոնիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մահապատիժը Էստոնիայում պաշտոնապես արգելվել է 1998 թվականի է մարտի 18-ի Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի  թիվ 6 արձանագրության համաձայն, որին միացել է Էստոնիան։ Ավելի վաղ Էստոնիայում մահվան դատավճիռները ի կատար են ածվել սկսած 1920 թվականից մինչև 1992 թվականները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի փետրվարի 1-ից մինչև 1940 թվականին Էստոնիան ԽՍՀՄ-ի մեջ մտնելը Հանրապետությունում ի թիվս քրեական օրենսդրությամբ նախատեսված պատիժների, առկա է եղել մահապատիժը։ Առավելագույն պատժի դատապարտված հանցագործները կարող էին ընտրություն կատարել թունավորման ճանապարհով ինքնասպանության կամ կախաղան բարձրացվելով մահվան ենթարկվելու միջև[2]։ 1935 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել Էստոնիայի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգիրքը, ըստ որի կախաղան բարձրացնելու ընթացակարգն ունեցել է հետևյալ նկարագրությունը[3].

Նախատեսված ժամից մեկ ժամ առաջ մահվան դատապարտվածին պետք է տանել բանտ, որտեղ պետական դատախազը նրա համար կկարդա իրեն հասանելիքը պատիժը եւ բանտարկյալին կառաջարկի ինքնասպանություն գործել։ Նրա համաձայնության դեպքում դատախազը դատապարտյալին կտրամադրի թույնով բաժակ. թույնի տեսակը որոշելու է Ազգային առողջապահական խորհուրդը։ Եթե դատապարտյալը 5 րոպեի ընթացքում չխմի թույնը, ապա նարն կախաղան կբարձրացնեն։

Ռազմական տրիբունալը կարող էր դատապարտյալի դատապարտել մահվան գնդակահարության միջոցով։ Այդ դեպքում դատավճիռն ի կատար է բերել ութ մարդուց բաղկացած գնդակահարող թիմը։

1940 թվականից ի վեր բոլոր մահվան դատավճիռներն ի կատար են ածվել Էստոնական ԽՍՀ խորհրդային օրենսդրության համապատասխան։ Մինչև 1964 թվականը բոլոր մահվան դատապարտվածները պահվել են Տալլինում` հատուկ մահվան խցում։ Ավելի ուշ էստոնական մահվան դատապարտվածների դատավճիռները ի կատար են ածվել նաև ԽՍՀՄ այլ քաղաքներում[4]։ 1991 թվականի սեպտեմբերի 11-ին երկրում կայացվել է վերջին մահվան դատավճիռը` այդ պահին սպանության համար մահվան դատապարտված Ռեյն Օրուստը մահապատի է ենթարկվել ծոծրակին գնդակահարվելով[5]։

Վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահապատիժը պահպանվել է Էստոնիայի քրեական օրենսգրքում մինչեւ 1998 թվականը, սակայն քաղաքական վերնախավը, որը դեռևս սատարում էր Էստոնիայի Հանրապետության հետագա եվրաինտեգրումը, հանդես է եկել մահապատժից հրաժարվելու և այն ցմահ ազատազրկմամբ փոխարինիլելու օգտին, չնայած 1990-ական թվականներին ծանր հանցագործությունների մասնաբաժնի աճին։ 1997 թվականի հունվարի 13-ին Ռիյգիկոգուում սկսվել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի թիվ 6 արձանագրության մահապատիժը արգելող նախագծի վավերացմանը միանալու մասին քննարկում։

2015 թվականին Էստոնիայի եկեղեցիների Խորհուրդը անցկացրել է հարցում եւ պարզել է, որ 15-ից 74 տարեկան 1002 մարդ` մոտ 70 տոկոսը կողմ է առանձնապես ծանր հանցագործությունների համար մահապատիժը վերականգնելուն[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ERR (2018 թ․ հունվարի 24). «Суд не стал досрочно освобождать отсидевшего почти 35 лет Олега Пятницкого». ERR (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  2. «Gilbertian Law in Esthonia». Canberra Times (ACT : 1926 - 1995). ACT. 1930 թ․ հունիսի 26. էջ 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  3. ESTONIA: Authorized Suicides (en-US) // Time. — 1934-11-05. — ISSN 0040-781X.
  4. Retk vanglaellu aitab tunnetada vabaduse väärtuse mõõtmatust (էստոներեն)(эст.)
  5. Raidkiri bandiitide kalmistul palub ka nende pattudele andestust (էստոներեն)(эст.)
  6. 70% eestimaalastest toetab surmanuhtlust (էստոներեն)(эст.)
  7. Elust, Usust ja Usuelust 2015" (էստոներեն)(эст.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Surma mahalaskmise läbi! Esmaspäev, 18. aprill 1932, nr 16, lk 5.