Մակրոտնտեսական վերլուծությունների համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակրոտնտեսական վերլուծությունների համակարգը ընդգրկում է այն ուղղությունների և խնդիրների ամբողջությունը, որը պարունակում է վերլուծության նպատակը, մեթոդները, ձևերը և խնդիրները։ Դրանք միասին հնարավորություն են ընձեռնում իրականացնել մակրոտնտեսական զանգվածային վերլուծություն և դրա արդյունքները օգտագործել մակրոտնտեսական հետագա քաղաքականության և տնտեսության զարգացման հիմնադրույթ մշակելու համար։ Այդ նպատակների իրականացումը պահանջում է․

Երկրի տնտեսական զարգացման իրավիճակ վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության զարգացման իրավիճակը պետք է ներկայացնել դրական և բացասական կողմերով, ձեռք բերված նվաճումներով և չլուծված խնդիրներով, ռեսուրսների օգտագործման գնահատմամբ, տնտեսության մեջ ձևավորված անբնականոն իրավիճակների պատճառների պարզաբանմամբ։

  1. ՀՀ տնտեսության անկախացման սկզբնական շրջանին յուրահատուկ էր տնտեսական անհավասարակշռությունը, ֆինանսական անկայունությունը, արտադրության միջոցների և սպառման առարկաների մշտական պակասը, դրամաշրջանառության անկայունությունը, փողի արժեզրկումը, ստեղծվող արդյունքի բարձր նյութատարությունը, «ստվերային տնտեսության» առկայություննը։
  2. Վերջին տասնամյակում հնարավոր եղավ կայունացնել տնտեսական աճի տեմպերը, խիստ կրճատել դրամի ինֆլյացիան, որոշակիորեն կրճատել բնակչության արտագաղթը, կայունացնել արտաժույթի կուրսը և մի շարք այլ մակրոտնտեսական ցուցանիշներ, սակայն ամբողջությամբ վերցրած երկրի մակրոտնտեսական իրավիճակը կատարյալ համարել չի կարելի։

Տնտեսական զարգացման նպատակների վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակների վերլուծությունը ավելի բարդ գործընթաց է, քանի որ տնտեսական զարգացման հիմնադրույթը պարունակում է նպատակների մի ամբողջություն, որն իր մեջ պարունակում է տնտեսական, սոցիալական, պաշտպանական, բնապահպանական յուրահատուկ նպատակներ, որոնցից յուրաքանչյուրի գոյությունը, խնդիրները պաչզելու համար անհրաժեշտ դրանք անվանակարգել, այնուհետև դասակարգել ըստ ոլորտների բնույթի, իրականացման ժամանակահատվածի։

Գործող տնտեսական համակարգի շահերի համապատասխանության վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսվարող սուբյեկտների թվարկումը ըստ սեկտորների՝

  1. տնային տնտեսություններ
  2. գործարարություն և պետություն

Տնտեսական զարգացման ռեսուրսների և միջոցների վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական զարգացման ռեսուրսները բաժանվում են՝ վերարտադրվող՝

  1. անտառային
  2. ջրային
  3. հողային

Չվերարտադրվող՝

  1. օգտակար հանածոներ
  2. հանքային պաշարներ

Մակրոտնտեսական վերլուծությունները կարող են հետապնդել նաև այնպիսի ընթացիկ մակրոտնտեսական նպատակներ, ինչպիսիք են դժվարությունները պարզելը և դրանց հաղթահարման ուղիներ մշակել, տնտեսության կտրուկ անկումները կասեցնել կամ տնտեսական այնպիսի երևույթների ազդեցությունը չեզոքացնել, որոնք ապագայում կարող են ստեղծել մակրոտնտեսական զարգացման խոչընդոտներ։ Եթե փորձենք այդ նպատակները միավորել, ապա կարող ենք ասել, որ դրանք հետապնդում են դեռևս անտեսանելի վտանգները կանխատեսելու, հետազոտելու և հաղթահարման միջոցառումները առաջադրելու նպատակով։

Մակրոտնտեսական մոդելավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակրոտնտեսական ելույթները, մեծությունները ընդհանրացումներ են և դրանց փոփոխությունները քանակապես ներկայացնելու համար կատարվում է ագրեգավորում, իսկ դրանց փոփխությունների վրա ազդող գործոննները գտնվում են ավելի ընդհանրացված ձևով։ Մակրոտնտեսական ընդհարացված փաստացի ցուցանւշների հիման վրա, որոնք մակրոտնտեսական մոդելներ մտցվում են որպես մուտքային մեծություններ, հաշվարկվում են տնտեսական զարգացման առաջադրանքներ, որպես մոդելի ելքային (էնդոգեն) մեծություններ։ Մակրոտնտեսական մոդելների առանձնահատկություններից մեկն է, որ մուտքային տրված մեծությունների հետ միասին մոդե մտցվում են նաև տնտեսական քաղաքականության փոփխականներ, որոնց հիման վրա պետք է ձևակերպվեն երկու խումբ մեծություններ.

  1. տնտեսական զարգացման ծրագրային առաջադրանքներ
  2. տնտեսական քաղաքականության առաջադրանքներ

Տնտեսական մոդելը տնտեսության գործընթացների, երևույթների պարզագույն քանակական պատկերն է։ Մակրոտնտեսական մոդելները ավելի մեծ ընդհանրացում են պահանջում, քանի որ դրանք ավելի բազմագործոն են և բազմաբովանդակ։ Այդ է պատճառը, որ մակրոտնտեսական մոդելները իրականությանը մոտենում են ավելի ընդհանուր ձևով։ Մակրոտնտեսական մոդելներ մշակվում են երկու հիմնական նպատակներով.

  1. վերլուծական մոդելները մշակվում են տնտեսական զարգացման ցուցանիշների միջև քանակական ճշգրիտ կապերը բացահայտելու և ռեսուրսների օգտագործման վիճակը պարզելու համար։
  2. կանխատեսման մոդելները մշակվում են մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխության միտումները և չափերը հիմնավորելու համար։

Մակրոտնտեսական մոդելավորումը պարունակում է հետևյալ գործընթացների հաջորդականությունը.

  1. հիմնախնդրի դրվածքի ձևակերպում
  2. մոդելի նախագծի ընտրություն
  3. մոդելի լուծման ուղիների հայտնաբերում
  4. ստացված արդյունքների և մոդելի վերագնահատում
  5. գտնված լուծման ճշգրտում
  6. որոշման իրականացում իրական կյանքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]