Մալվիկ
Մալվիկ նորվ.՝ Malvik | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Սյոր Թրյոնդելագ կոմսություն | ||||
Վարչկենտրոն | Հոմելվիկ | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2010) | 12,550 (91 տեղ) | ||||
Տարածք | 168.54 (350 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1891[1] թ. | ||||
Սահմանակցում է | Stjørdal Municipality?, Սելբու և Տրոնհեյմ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1663 | ||||
malvik.kommune.no | |||||
Մալվիկ (նորվ.՝ Malvik), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Հոմելվիկ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը։ Զբաղեցնում է 168.54 կմ² տարածք[2]։
Համայնքը ստեղծվել է 1891 թվականին, երբ այն առանձնացվեց Սթրինդալից։ Անվան սկզբնամասը՝ «Mana», հանդիպում է նորվեգական բազմաթիվ լեռների անվան մեջ՝ ասոցացվելով լեռ բառին, իսկ վերջնամասը՝ «Vík», նշանակում է «դրսում»։
Տարածքում ակտիվ գործունեություն է իրականացնում Նորվեգական եկեղեցին, որը ունի 1846, 1886, 1986 թվականներին կառուցված երեք կրոնական կառույցներ։
Մալվիկի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալվիկ համայնքի զինանշանը հաստատվել է 1982 թվականի հուլիսի 23-ին և իրենից ներկայացնում է դեղին գույնի վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է սև գույնի խլահավ։ Այն խորհրդանշում է համայնքի հարուստ և բազմազան բնությունը[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Մալվիկ համայնքում բնակվում է 12,550 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի աճ է գրանցվել[2]։
Ծնունդով Մալվիկից հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յոհան Նուքարդսվոլդ (1879–1952), Նորվեգիայի վարչապետ 1935 - 1945 թվականներին,
- Քարե Ինգրեբրիգսթոն (1965–), ֆուտբոլիստ,
- Ինգվիլդ Վագեն Մալվիկ (1971–), քաղաքական գործիչ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 65. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. (նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համայնքի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-14 Wayback Machine (նորվեգերեն)