Մաթեմատիկական սխալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սխալ մաթեմատիկայում, մաթեմատիկայում սխալները լինում են 3 տեսակի՝ բացարձակ, հարաբերական և միջին։

Բացարձակ սխալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Բացարձակ սխալ, եթե a թիվը x թվի մոտավոր արժեքն է, ապա հ=a—X տարբերությունը, որը կարող է լինել >< 0, կոչվում է a մոտավոր արժեքի սխալ (կամ շեղում Х-ի ճշգրիտ արժեքից), իսկ |h|=|a—x|-ը բացարձակ սխալ։ Եթե x-ի ճշգրիտ արժեքը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ բացարձակ սխալը չի կարող e-ից մեծ լինել՝ |a-x|≤—ɛ̯(ա), ապա ասում են, որ a-ն x-ի մոտավորությունն է ɛ̯-ի ճշգրտությամբ, կամ x-ը հավասար է a-ին՝ ɛ̯-ի ճշգրտությամբ, և կարճ գրում են՝ x=at±e կամ x≈a(±ɛ)։ ɛ թիվն անվանում են առավելագույն բացարձակ սխալ կամ սխալի սահման։ |ա|-ն համարժեք է a—ɛ≤x≤a+e կրկնակի անհավասարությանը, որը տալիս է х-ի արժեքի գնահատականը ներքևից և վերևից, a-ɛ և a+ɛ թվերը Х-ի հնարավոր արժեքների մեջ նվազագույն և առավելագույն արժեքներն են։

Հարաբերական սխալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2․ Հարաբերական սխալ կոչվում է բացարձակ սխալի հարաբերությունը մոտավոր արժեքին՝ |a-x|/a, որը, սովորաբար արտահայտում են տոկոսներով՝ |a-x|/a.100%, իսկ առավելագույն հարաբերական սխալը կլինի՝ ɛ̯/a100%=p%։ Այդ դեպքում ասում են, որ a-ն X-ի արժեքն է p%-ի ճշգրտությամբ, և գրում են՝ x=a+p% կամ x≈a(±p%), որ նշանայյում է՝ а—0,01ра≤х≤а+0,01ра։

Միջին սխալ[խմբագրել | խմբագրել կոդը]

3․ Միջին սխալ կոչվում է x թվի համար ստացված x1, x2,․․․, xn մոտավոր արժեքների սխալների որևէ միջինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 434