Մագնիսական ոսպնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսական ոսպնյակ, մագնիսական դաշտի միջոցով լիցքավորված մասնիկների փնջերը կիզակետող սարք։ Էլեկտրոնային ոսպնյակի տարատեսակներից է։ Պարզագույն մագնիսական ոսպնյակը սոլենոիդն է, որի ստեղծած դաշտն օգտագործվում է էլեկտրոնային մանրադիտակներում, մաս-սպեկտրո-մետրերում և այլ սարքերում փոքր էներգիայի լիցքավորված մասնիկների փնջերի կիզակետման համար։ Մեծ էներգիայի մասնիկների փնջերի ձևավորման համար օգտագործում են քառաբևեռ մագնիսական ոսպնյակներ, որոնց մագնիսական դաշտն ուղղահայաց է փնջի առանցքին։ Մագնսսական ոսպնյակը քառաբևեռ ցրող և հավաքող է․ եթե այն մի հարթության մեջ ցրում է փունջը, ապա դրան ուղղահայաց հարթության մեջ հավաքում է։ Քառաբևեռ մագնիսական ոսպնյակների զույգը հնարավորություն է տալիս մեծ էներգիայի մասնիկների փունջը, զգալի հեռավորությունների վրա տեղափոխելիս, բերել նպատակահարմար չափերի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 638