Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին
ֆր.՝ La Vérité sur l'affaire Harry Quebert
ՀեղինակՋոել Դիկեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ վեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ2012
Նկարագրում էՆյու Հեմփշիր
ՀաջորդThe Baltimore Boys?
Երկիր Շվեյցարիա
ՀրատարակիչÉditions de Fallois?
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 19, 2012
ԳՄՍՀ978-2-87706-816-1
OCLC811006829
Պարգև(ներ)

«Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» (ֆր.՝ La vérité sur l’affaire Harry Quebert), շվեյցարացի գրող Ջոել Դիկերի դետեկտիվ վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին՝ Շվեյցարիայում՝ ֆրանսերեն։ 2014 թվականին վեպը հրատարակվել է ԱՄՆ-ում։ «Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ վեպի համար» մրցանակակիր և «Լիցեյիստների Գոնկուրյան մրցանակի» դափնեկիր դառնալուց հետո վեպը դարձել է համաշխարհային բեսթսելլեր և թարգմանվել մոտ 33 լեզվով[1]։ Գրքի բնօրինակ ֆրանսերեն տարբերակը վաճառվել է մոտ մեկ միլիոն օրինակով օրինակով[2], թարգմանված տարբերակը՝ մոտ երկու միլիոն օրինակով[3]։

2017 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է մինի-սերիալ, որը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերին[4]։

2023 թվականին Սամվել Գասպարյանի թարգմանությամբ գիրքը Newmag հրատարակչությունում հրատարակվել է հայերեն[5], շնորհանդեսը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 9-ին՝ «Ֆրանսիական գրքի փառատոն» միջոցառման ընթացքում[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկան Նոլա Կելերգանը 1975 թվականի օգոստոսի 30-ին գնում է անտառ ու անհետանում։ 33 տարի հետո երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանն գնում է Ավրորա քաղաք, որպեսզի գրական քաջալերում ձեռք բերի ու հետ չմնա իր հրատարակչի սահմանած վերջնաժամկետից։ Մարկուս Գոլդմանը նաև ուզում է հանդիպել Ամերիկայի ամենահեղինակավոր գրողներից մեկին՝ իր ուսուցիչ Հարի Քվեբերտին, սակայն սենսացիոն իրադարձությունը խանգարում են Մարկուսի ծրագրերին։ Հարիին ներկայացվում է 15 ամյա աղջկան սպանելու մեղադրանք, քանի որ նրանց միջև սիրավեպ էր եղել։ Հարիին մեղադրելուց հետո Մարկուսը սկսում է իր քննությունը։ Հարիի գրական կարիերան և կյանքը փրկելու համար Մարկուսը պետք է պատասխանի երեք հարցի՝ ո՞վ է սպանել Նոլա Կելերգանին, ի՞նչ է կատարվել 1975 թվականին Ավրորայում, և ի՞նչ է պետք իսկական վեպ գրելու համար։ Մարկուսի հետաքննության արդյունքը դառնում է նրա հաջորդ գիրքը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «This article is more than 9 years old Dan Brown-trumping French bestseller due in English next year».
  2. International Best-Seller ‘The Truth About the Harry Quebert Affair’ Lands Big-Money U.S. Deal
  3. «The Truth About The Harry Quebert Affair Summary and Study Guide». SuperSummary (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. August 15, Ariana Bacle; EDT, 2017 at 01:40 PM. «Patrick Dempsey Sets TV Return With 'The Truth About the Harry Quebert Affair' Adaptation». EW.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. info@f-s.am, FutureSystems. «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. FRANCOFEST-ին Newmag-ը ներկայացրեց չոր գիրք, չորս էլ բացարձակ բեսթսելլերը (լուսանկարներ)
  7. «Harry Quebert: The French thriller that has taken the world by storm». The Telegraph (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]