Հրեղեն թռչուն
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վլադիմիր Սամսոնով |
Սցենարիստ | Անդրեյ Խրժանովսկի |
Հնչյունավորում | Յուրի Պուզիրյով |
Երաժշտություն | Իգոր Ստրավինսկի |
Օպերատոր | Էրնստ Ալեքսանդրի Գաման |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 578 վայրկյան |
Թվական | 1984 |
Հրեղեն թռչուն (ռուս.՝ Жар-птица), մուլտֆիլմ, որը նկարահանվել է ըստ ռուսական ժողովրդական «Հրեղեն թռչուն» հեքիաթի[1]։ Ֆիլմում օգտագործվում է Իգոր Ստրավինսկու երաժշտությունը «Հրեղեն թռչուն» նվագախմբային սյուիտից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի թագավորությունում, մի երկրում մութ ու անհայտ ուժ է հայտնվում և ամբողջությամբ ջախջախում ժողովրդին։ Եվ այն ժամանակ, երբ լուր էր տարածվել, թե մութ ուժը գողացել է Գեղեցկուհի Վասիլիսային, Իվան Ցարևիչը հեռու էր, շատ հեռու։ Այդ ժամանակ նա վերցնում է անտեսանելի գլխարկը և ինքնահավաք սփռոցը, նստում Մոխրագույն գայլի վրա և գնում է Վասիլիսային գերությունից փրկելու։ Իվան արքայազնը հիշում է Հրեղեն թռչունի Կրակե փետուրի մասին, որը թռչում է ոսկե խնձորներով կախարդական պարտեզ։ Նա հասնում է այդ պարտեզին, խնձորի ծառի տակ ինքնահավաք սփռոց փռում և գլխին է դնում անտեսանելի գլխարկը։ Նա սպասում է, մինչև գալիս է Հրեղեն թռչունն ու փորձում է բռնել նրան։ Թռչունը դուրս է թռչում նրա ձեռքերից, և միայն պոչից մի փետուր է մնում։ Բայց մութ ուժն արդեն շրջապատել էր ոսկե խնձորներով պարտեզն ու մոտենում էր Իվան Ցարևիչին։ Այդ ժամանակ նա բարձրացնում է Հրեղեն թռչունի փետուրը գլխի վերևից և մոխրագույն գայլի վրա ուղիղ գնում է դեպի մութ ուժի վրա։ Եվ մութ ուժը տեղի է տալիս Կրակե փետուրի առաջ։ Այդ ժամանակ մութ ուժը վեր է ածվում սև թևավոր վիշապների, իսկ փետուրը դառնում է սուր, որով Իվան Ցարևիչը հաղթում է վիշապներին։ Այսպիսով ավարտվում է մութ ուժի իշխանությունը։ Իվան Ցարևիչը բացում է մթության դռները և գրկում է Գեղեցկուհի Վասիլիսային։ Իսկ երբ լույսը բացվում է, աշխարհի վրա չար ու մութ ոչինչ չի մնում։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Սամսոնով
- Բեմադրող նկարիչ՝ Մաինա Նովոժիլովա
- Օպերատոր՝ Էռնստ Գաման
- Կոմպոզիտոր՝ Իգոր Ստրավինսկի
- Հնչյւնային օպերատոր՝ Սերգեյ Կել
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Սվետլանա Սիչկար, Անատոլի Ցիբին, Ալեքսանդր Լևչիկ, Միխայիլ Պերշին, Կիրիլ Մալյանտովիչ, Օլգա Խորովա, Ա. Ռասպոպով, Ա. Գրիշանովա
- Նկարիչներ՝ Է. Կոսարյովա, Ի. Չերենկովա, Ի. Դորոշենկո, Վ. Վինիցկայա, Տ. Արեշկովա
- Տեքստը կարդում է՝ Յուրի Պուզիրյով
- Մոնտաժող՝ Լ. Կոպտևա
- Խմբագիր՝ Վ. Մեդվեդովսկայա
- Ռեժիսոր՝ Լ. Վարենցովա
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը ստեղծվել է ապակե նկարչության տեխնիկայի միջոցով։ Ռեժիսոր Վլադիմիր Սամսոնովը այս տեխնիկայով 1980-1985 թվականներին ստեղծել է հետևյալ մուլտֆիլմերը. «Հրաշքներ» (1980), Մեծ երկինք (1982), «Հացի լույսը» (1983), «Հրեղեն թռչուն» (1984), «Մինիատյուրներ» (1985) և այլն։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հրեղեն թռչուն մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|