Հրդեհիչ ռազմամթերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրդեհիչ ռազմամթերք, գնդակներ, հրետանային արկեր, ավիառումբեր, ձեռքի նռնակներ, որոնք նախատեսված են հրդեհի միջոցով թշնամու բռնկվող օբյեկտները ոչնչացնելու, կենդանի ուժն ու մարտական տեխնիկան վնասելու համար։ Հրդեհիչ հրետանային արկերում ու ավիառումբերում օգտագործվում են թերմիտահրդեհիչ բաղադրություններ (տես Հրկիզող նյութեր)։ Հրդեհիչ ռազմամթերքը օգտագործվում է նաև ոչնչացման այլ ձևերի հետ զուգակցված, օրինակ՝ բեկորային-հրդեհիչ արկեր, զրահահար-հրդեհիչ արկեր, գնդակներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 625