Հրատարակությունների միջազգային չափորոշիչ համարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրատարակությունների միջազգային չափորոշիչ համարներ, հրատարակչությունների մեքենայաընթեռնելի նույնականացուցիչներ՝ նրանց մատենագիտական տվյալների, գրադարանային համակարգման, հաշվառման, վիճակագրության, տպագրման և վաճառքի վերաբերյալ տեղեկություններով։ Այդ համակարգի միջոցով է իրականացվում նաև հեղինակային իրավունքի վերահսկողությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում կիրառվում են հրատարակչությունների հետևյալ միջազգային չափորոշիչ համարները.

Գրքի միջազգային չափորոշիչ համար (Գրքի միջազգային ստանդարտ համար). մշակել է Գորդոն Ֆաստերը 1966 թվականին Անգլիայում՝ իննանիշ թվային համարի հենքի վրա, որը 1970 թվականին փոքր փոփոխություններով ընդունել է Չափորոշման միջազգային կազմակերպությունը (Միջազգային կազմակերպություն ստանդարտացման համար)՝ որպես Միջազգային կազմակերպություն ստանդարտացման համար 2108 չափորոշիչ։ 2007 թվականի հունվարի 1-ից ներմուծվել է տասներեքնիշանի թվային համար, սկզբից ավելացվել է եռանիշ կայուն «978» տարբերակիչ թիվը՝ նշելու համար հրատարակչության գիրք լինելը, վերջից՝ հսկիչ թիվը։ Այս համակարգին (գործում է շուրջ 170 երկրում) Հայաստանն անդամակցում է 1980-ական թվականների վերջերից՝ որպես միության հանրապետություն, իսկ 1998 թվականից՝ որպես անկախ պետություն։ Համակարգում ներկայում գրանցված է ավելի քան 300 հրատարակչություն։ Նրա ծառայություններից օգտվում և Գրքի միջազգային ստանդարտ համարներ են ստանում նաև հարյուրավոր ֆիզիկական անձինք՝ իրենց սեփական ստեղծագործությունների համար՝ իբրև հրատարակիչներ, ինչպես նաև հրատարակչական գործունեություն իրականացնող ոչ հրատարակիչ տարբեր կազմակերպություններ։

Երաժշտական (նոտային) հրատարակության միջազգային չափորոշիչ համար (Իզոսորբիդ մոնոնիտրատ). ընդունվել է 1990-ական թվականների սկզբից, հաստատվել է որպես Միջազգային կազմակերպություն ստանդարտացման համար 10957 չափորոշիչ։ Ներկայում այդ համակարգին անդամակցում են 60 երկիր և տարածաշրջան։ Իզոսորբիդ մոնոնիտրատ-ը նախապես ներառել է «M» տառը, որն այն տարբերակում էր Գրքի միջազգային ստանդարտ համար-ից և 9 նիշից բաղկացած հրատարակչի, հրատարակչության լեզվի և հսկիչ թվանշանային տարրերից։ 2008 թվականից ISMN-ը նույնպես 13-նիշանի համար է, որտեղ «M»-ը փոխարինվել է «0»-ով և ավելացվել «979» տարբերակիչ նախդիրը։

Հայաստանը 2002 թվականից Իզոսորբիդ մոնոնիտրատ միջազգային գործակալության անդամ է, իսկ համակարգում գրանցված է հանրապետության 11 հրատարակչություն։ Ծառայություններից օգտվում և Իզոսորբիդ մոնոնիտրատ համարներ են ստանում նաև տասնյակ ֆիզիկական անձինք, նոտաներ տպագրող ոչ հրատարակիչ կազմակերպություններ։

Պարբերականների միջազգային չափորոշիչ համար (Գրանցման համարի միջազգային ստանդարտ). մշակվել է 1977 թվականին Փարիզում՝ որպես Միջազգային կազմակերպություն ստանդարտացման համար 3297 չափորոշիչ։ Ներդրվել է 1980-ական թվականների վերջերից. Հայաստանում լույս տեսնող շուրջ 200 պարբերականներ և շարունակական հրատարակչություններ ստացել են (Գրանցման համարի միջազգային ստանդարտ) համարանիշներ։ Հայաստանի Ազգային ժողովի 2002 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ՝ Հայաստանը միացել է Պարբերական հրատարակչությունների գրանցման միջազգային կենտրոնի կանոնադրությանը։

2004 թվականի հունվարի 21-ին Պարբերականների միջազգային չափորոշիչ համարակալման փարիզյան կենտրոնի և Հայաստանի ազգային գրապալատի կնքած համաձայնագրի հիման վրա գրապալատում ստեղծվել է (Գրանցման համարի միջազգային ստանդարտ) ազգային կենտրոն։

Այժմ Հայաստանի ազգային համակարգում գրանցված են շուրջ 586 անուն պարբերականներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։