Հունգարիայի հայկական տպագրություն
Հունգարյանի հայկական տպագրություն, Հունգարիայում հայերեն գրքերի, պարբերականների հրատարակման պատմությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունգարիայում հրատարակված հայկական առաջին պարբերականը Տրանսիլվանիայի Գեռլա քաղաքում լույս տեսած «Արմենիա» (հունգարերեն, 1887–1907, 1912-1913) հայագիտական հանդեսն է, որին հաջորդել է «Մասիս» միության «Նոր դար» (1919, Բուդապեշտ) ամսաթերթը։
1995 թվականից Բուդապեշտում տպագրվում է Հայ ազգային փոքրամասնության ինքնավարության ազգային, պատմական, գրական, մշակութային «Արարատ» (հայերեն, հունգարերեն) պաշտոնաթերթը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալթունեան Ա., Տեղեկագրութիւն հայոց գաղթականութեան, որք ի Մօլտօ-Վալաքիա, Հունգարիա և ի Լեհաստան, Ֆոքշան, 1877։
- Գովրիկեան Գ., Հայք յԵղիսաբեթուպոլիս Դրանսիլուանւոյ։ Այս գաղթականութեան պատմութիւնը՝ սկզբանէ մինչև մեր ժամանակը, հ. 1–3, Վնն., 1893–1904։
- Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ գաղթականութեան, հ. 1–3, Կահիրե, 1941–61։
- Գևորգյան-Բագի Է., Հայ-հունգարական առնչությունները և «Արմենիա» ամսագիրը, Ե., 1979։
- Սիմոնեան Ա., Հունգարահայ մամուլը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, Բուդապեշտ, 1996։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |