Հովասափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովասափ
Մասնագիտությունմանրանկարիչ

Հովասափ, 13-րդ դարի 2-րդ կեսի մանրանկարիչ։ Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1273 թվականին Սկևռայում Հովասափի ծաղկած Ավետարանի (Ստամբուլի Թոփգաբու Սարայ թանգարան, ձեռ. № 122) խորանների, 4 ավետարանիչների դիմանկարների, անվանաթերթերի, տերունական պատկերների («Ծնունդ», «Մկրտություն») և լուսանցազարդերի մերձավորությունը «Սմբատ Սպարապետի Աւետարանի» որոշ ձևավորումների հետ ենթադրում է, որ Հովասափինն են նաև այդ ձեռագրի Մատթեոս և Մարկոս ավետարանիչների դիմանկարները։

Հավանորեն Հովասափն է հեղինակը նաև 1270 թվականին Գռներում ընդօրինակված Աստվածաշնչի (Մատենադարան, ձեռ. № 345) Մատթեոսի դիմանկարի։ 1273 թվականի Ավետարանի համանուն պատկերների հետ են նույնանում Կոպիտառում ընդօրինակված ստույգ թվական չունեցող Ավետարանի (Նոր Ջուղայի մատենադարան, ձեռ. № 57/161) «ԾՆունդ» և «Մկրտություն» մանրանկարները։

Հովասափի մանրանկարների զարդաձևերը կիրառել են 13-րդ դարի 2-րդ կեսի կիլիկյան մանրանկարիչները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։