Հոմեր Վանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոմեր Վանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1938(1938-11-08)
ԾննդավայրԿոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 12, 2018(2018-04-12) (79 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ
Քաղաքացիություն Արցախ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1963)
Մասնագիտությունբանասեր, թարգմանիչ և լրագրող

Հոմեր Ռուբենի Վանյան (նոյեմբերի 8, 1938(1938-11-08), Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2018(2018-04-12), Ստեփանակերտ[1]), բանասեր, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ (1991), ԼՂԻՄ (1991) և Արցախի ժուռնալիստների միությունների անդամ[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը և ստացել պատմության, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում (1963)։

Աշխատել է Մարտակերտի ՄՏԿ-ում (1956-1958), Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ, Կուսապատ և Մարաղա գյուղերի դպրոցներում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ (1963-1964), Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի 8-ամյա դպրոցում (1964-1965), ԼՂԻՄ պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող, ավագ գիտաշխատող (1965-1967), ԼՂԻՄ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես ռադիոհաղորդավար, խմբագիր, ավագ խմբագիր (1967-1988), գրական-գեղարվեստական հեռուստահաղորդումների, տեղեկատվության խմբագրության խմբագիր (1988-1995), ադրբեջաներեն ռադիոհաղորդումների ստեղծագործական միավորումում՝ որպես խմբագիր (1997-1998), «Մարտիկ» թերթի խմբագրությունում՝ որպես թարգմանիչ, խմբագրի տեղակալ, թղթակից, սրբագրիչ (1993-2006)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 261-262)։
  2. Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 231)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հոմեր Վանյան(չաշխատող հղում)
  2. Պետրոսյան, Մուրադ Ա (2012). Գնա մեռիր, արի սիրեմ։ Մեր ժամանակի մասին 1988-1997։ Հոգեբանական ակնարկներ. Մարդիկ, իրադարձություններ, խոհեր. Translated by Վանյան, Հոմեր. Ստեփանակերտ: «Պոլիգրաֆ» ՓԲԸ.
  3. «Լրագրողական հանրագիտակ». Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Լրագրողական հանրագիտակ, 2012 (էջ 261-262)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.