Հոակին Արդաիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոակին Արդաիս
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1999(1999-01-11) (25 տարեկան)
Ծննդավայր Սալտո, Ուրուգվայ
Հասակ 184 սանտիմետր
Դիրք հարձակվող

Խոակին Մատիաս Արդաիս դե լոս Սանտոս (իսպ.՝ Joaquín Matías Ardaiz de los Santos, հունվարի 11, 1999(1999-01-11), Սալտո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Լուգանո» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդաիսը «Դանուբիո» ակումբի սան է։ 2016 թվականի փետրվարի 14-ին մայրաքաղաքային «Սերո» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարսելո Սարաչիին[1]։ Մեկ շաբաթ անց «Էլ Տանկե Սիսլեյ»–ի դեմ խաղում Խոակինը խփել է իր առաջին գոլը «Դանուբիո» ակումբի կազմում[2]։ 2017 թվականի ամռանը Արդաիսը տեղափոխվել է «Էլ Տանկե Սիսլեյ» ակումբ։ Տրանսվերի գումարը կազմել է 2 միլիոն եվրո։ Ակումբը միանգամից ֆուտբոլիստին վարձույթով է տվել Բելգիայի «Անտվերպեն» ակումբին։ Սեպտեմբերի 22-ին «Կորտրեյկա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ժյուպիլեր լիգայում[3]։ Հոկտեմբերի 29-ին «Մուսկրոն Պերյուվելզ» ակումբի դեմ մրցախաղում Խոակինը խփել է իր առաջին գոլը «Անտվերպեն» ակումբի կազմում[4]։

2018 թվականի ամռանը Արդաիսը տեղափոխվել է Շվեյցարիայի «Կյասո» ակումբ[5]։ Օգոստոսի 17-ին նա, մինչև 2018/2019 խաղաշրջանի ավարտը, վարձույթի է հանձնվել իտալիայի Սերիա A-ի «Ֆրոզինոնե» ակումբին[6]։ Սեպտեմբերի 2-ին Խոակինը նորամուտ է ունեցել Իտալիայի առաջնությունում «Լացիո» ակումբի հետ մրցախաղում[7]։ 2019 թվականի փետրվարի 8-ին MLS «Վանկուվեր Ուայթկեփս» ակումբը հայտարարել է Արդաիսի մեկ տարի ժամկետով վարձույթով տրվելու իրավունքի մասին[8][9]։ Մարտի 2-ին կանադական ակումբի կազմում նա նորամուտ է ունեցել 2019 թվականի մեկնարկային մրցախաղում «Մինեսոտ Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում։ 2019 թվականի խաղաշրջանի վերջում Արդաիսը «Ուայթկեփս» ակումբից վերադարձել է «Կյասո» ակումբ[10]։

2020 թվականի ամռանը Արդաիսը տեղափոխվել է «Լուգանո» ակումբ[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Արդաիսը Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Էկվադորում Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում։ Մրցախաղում նա խաղացել է Պերուի[12], Բոլիվիայի[13], Կոլումբիայի[14], Էկվադորի[15], Վենեսուելայի[16] և Արգենտինայի[17] թիմերի դեմ մրցախաղում։ Եզրափակիչ խաղում էկվադորցիների դեմ Խոակինը երկու անգամ գրավել է դարպասը։

Այդ նույն տարում Արդաիսը մասնակցել է Հարավային Կորեայում Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Ճապոնիայի[18], Հարավային Աֆրիկայի[19], Սաուդյան Արաբիայի[20], Պորտուգալիայի[21], Վենեսուելայի[22] և երկու անգամ Իտալիայի[23][24] թիմերի դեմ մրցախաղում։

Ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20)

  • Հարավային Ամերիկայի Երիտսարդական առաջնություն՝ 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Серро VS. Данубио 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 14.
  2. «Данубио VS. Эль Танке Сислей 3:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 21.
  3. «Антверпен VS. Кортрейк 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 22.
  4. «Мускрон-Перювельз VS. Антверпен 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 29.
  5. «Il Chiasso punta Joaquín Ardaiz» (իտալերեն). TicinOnline. 2018 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Calciomercato Frosinone, ora è ufficiale: ecco Joaquin Ardaiz in prestito dal Chiasso» (իտալերեն). Mediagol. 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Stefano Dolci (2018 թ․ սեպտեմբերի 2). «Le pagelle di Lazio-Frosinone 1-0: Lulic indemoniato, Immobile ha le polveri bagnate» (իտալերեն). Eurosport. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. «WFC add Uruguayan striker Joaquín Ardaiz as Young Designated Player» (անգլերեն). Vancouver Whitecaps FC. 2019 թ․ փետրվարի 8. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  9. Alicia Rodriguez (2019 թ․ փետրվարի 8). «Vancouver Whitecaps FC sign Uruguayan forward Joaquin Ardaiz as Young DP» (անգլերեն). MLSsoccer.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  10. «Whitecaps FC announce first roster moves ahead of 2020» (անգլերեն). Vancouver Whitecaps FC. 2019 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  11. «Primi movimenti di mercato in casa Lugano» (իտալերեն). RSI Radiotelevisione svizzera. 04 agosto 2020. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  12. «Уругвай (до 20) VS. Перу (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 26.
  13. «Уругвай (до 20) VS. Боливия (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 27.
  14. «Уругвай (до 20) VS. Колумбия (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 6.
  15. «Эквадор (до 20) VS. Уругвай (до 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 12.
  16. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.
  17. «Уругвай (до 20) VS. Аргентина (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 31.
  18. «Уругвай (до 20) VS. Япония (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 24.
  19. «Уругвай (до 20) VS. ЮАР (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 27.
  20. «Уругвай (до 20) VS. Саудовская Аравия (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 31.
  21. «Уругвай (до 20) VS. Португалия (до 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 4.
  22. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 8.
  23. «Италия (до 20) VS. Уругвай (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 21.
  24. «Уругвай (до 20) VS. Италия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]