Հին տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին տունը
Det gamle Huus
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1847

Հին տունը (դան․՝ Det gamle Huus), դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից։ Գրվել է 1847 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի հին տան մասին, որն արդեն 300 տարեկան կլիներ։ Նրա կառուցման տարեթիվը փորագրված էր քիվի վրա, հենց այդ նույն տեղում էլ գրված էր հնաոճ տառերով բանաստեղծություն։ Այդ տան յուրաքանչյուր լուսամուտի վրա քանդակված էր ծիծաղելի դեմք, որ զարմանալի ծամածռություն էր պատկերում։ Տան երկրորդ հարկն առաջին հարկից բավականին առաջ էր ընկած, և թվում էր, թե կախված է։ Փողոցի մյուս բոլոր տները նոր էին, մաքուր և լայն պատերով, նայելով այդ տներին, հասկանում ես, որ այդ տները չեն ուզում որևէ հարաբերություն ունենալ հին տան հետ, և նույնիսկ մտածում էին, որ այդ տունը դեռ շատ է ցցվելու այնտեղ և խայտառակելու իրենց փողոցը։ Այդ տները բողոքում են, որ տան փորն այնքան մեծ է, որ իրենք չեն կարողանում տեսնել, թե ի՞նչ է կատարվում մյուս փողոցներում։ Իսկ նրա սանդուղքն այնքան լայն էր, որ կարծես պալատի մուտք լինի, բարձր է` ինչպես և զանգակատան սանդուղքը։ Հին տան դիմաց, մյուս փողոցի մյուս կողմում շարված տները մտածում էին այնպես, ինչպես իրենց եղբայրները։ Այդ տներից մեկի լուսամուտի տակ նստած էր մի կարմրաթուշ ու վճիտ, փայլուն աչքերով մի տղա, որի համար հին տունը ամենագեղեցիկն ու լավն էր։ Հին տանը ապրում էր մի ծերունի, որը հագնում էր մինչև ծնկները անդրավարտիք, պղնձե կոճակներով բաճկոն և գլխին դնում էր մի կեղծամ։ Ամեն առավոտ նրա մոտ էր գնում իր հին ծառան, տունը մաքրում, հավաքում էր և հեռանում։ Օրվա մնացած ժամերին ծերուկը մնում էր մեն-մենակ։ Այն տղային, որին հին տունը ամենից շատ էր դուր գալիս, պատշգամբում կանգնած ծերունուն գլխով էր անում, ծերուկն էլ նույնպես պատասխանում էր նրան։ Նրանք ոչ մի անգամ միմյանց հետ չէին խոսել մոտիկից, բայց այդ չէր խանգարում, որպեսզի նրանք շփվեն իրար հետ։ Այդպես էլ նրանք մտերմացան։ Մի անգամ, երբ ծերուկի ծառան անցնում էր տղայի կողքով, տղան կանգնեցնում է, և թղթում փաթաթած բան է տալիս նրան, և խնդրում է փոխանցել ծերունուն։ Նա ասում է, որ ինքն անագե զինվորիկ 2 հատ ունի, քանի որ ծերունին շատ ժամանակ մենակ է թող այդ զինվորիկը մնա նրա մոտ[1]։ Ծառան տարավ զինվորիկը հին տուն, և վերադարձավ տղային մոտ, որ ասի, թե նա չի՞ ցանկանա անձամբ գնալ ծերունու մոտ։ Տղայի ծնողները թույլ տվեցին, որպեսզի նա գնա։ Տղան բարձրացավ սանդուղքի պղնձե վահանակները, որոնք սովորականից ավելի պայծառ էին, կարծես թե հյուրին սպասելով մաքրել էին նրանց։ Տղան մտնում է այն սենյակը, որտեղ նստած էր հենց ինքը` ծերուկը։ Այնտեղ պատին մի նկար կար, որը շատ հին էր երևում։ Տղան հարցրեց, թե որտեղի՞ց է այն ծերունուն։ Ծերունին ասում էր, որ այդպիսի հին բաներ միայն իր հին տանը կան։ Ծերունին դարակից հանում է մի շատ զարմանահրաշ գիրք։ Հետո նա գնում է մուրաբա և միրգ բերելու։ Հանկարծ ճիչ է դուրս գալիս սնդուկի վրա կանգնած անագե զինվորիկից։ Նա բողոքում է, թե այնտեղ ամբողջ օրը լռություն է։ Նրան դուր էր գալիս տղայի տանը։ Այդպես ամեն օր էր բողոքում զինվորիկը, մի անգամ էլ ցած թռավ սանդուղքի վրայից, և ասաց, որ նա ուզում է գնալ կռվի։ Ծերունին խառնվեց և ասաց, որ հետո կգտնի։ Եկավ ձմեռ, տղայի և ծերունու լուսամուտները սառել էին, և այլևս նրանք չէին կարողանում միմյանց հետ խոսել։ Որոշ ժամանակ անց ծերունին մահանում է, և նրա անկենդան մարմինը դնում են դագաղի մեջ և տանում են դամբարան։ Նրա ետևից ոչ ոք չգնաց, քանի որ նրա բարեկամները վաղուց էին մահացել, միայն տղան օդային համբույր ուղարկեց նրա ետևից։ Հին տունը քանդում են, և տեղը նորոգում նոր տուն։ Տունը նորոգելիս գտնում են մի անագե զինվորիկ, որը հենց ծերունու կորցրածն էր։ Տղան այդտեղ է լինում և ճանաչում է զինվորիկին։ Զինվորիկը ասում է, որ մենակ լինելը սարսափելի է, բայց երջանկություն է գիտակցելը, որ քեզ չեն մոռացել[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին տուն
  • Նոր տներ
  • Նոր տների եղբայրներ
  • Տղա
  • Ծնողներ
  • Ծերունի
  • Ծառա
  • Նոր տան բնակիչներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանս Քրիստիան Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 218
  2. Նույն տեղում, էջ 224

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]