Հին հայկական քաղաք (Ֆրեզնո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին հայկական քաղաք
Սուրբ Երրորդության եկեղեցին
Սուրբ Երրորդության եկեղեցին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակշրջան
Մտնում էՖրեզնո

Հին հայկական քաղաք (անգլ․՝ Old Armenian Town), հայաբնակ թաղամաս ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Համայնքի հավաքատեղիներն են Վենտուրա փողոցում գտնվող Հայ համայնքի կենտրոնը[1] և Սուրբ Երրորդության Հայ Առաքելական եկեղեցին[2]։ Գործում են նաև ռեստորաններ, ճաշարաններ, որոնք հայկական ավանդական ուտեստներ են մատուցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականների սկզբին հայ գաղթականները սկսեցին բնակվել Վայրի արևմուտքում, հատկապես Կալիֆոռնիայում։ Հետագայում Կալիֆոռնիայի հայ բնակչությունը հասավ 5000-ի, որոնցից 4000-ը բնակվում էր Ֆրեզնո քաղաքում։ 20-րդ դարում, ցեղասպանության հետևանքով, հայ բնակչություն աճ տեղի ունեցավ ԱՄՆ-ում․ Ֆրեզնոն դարձավ հայության կենտրոններից մեկը, և, ի վերջո, ձևավորվեց Հին հայկական քաղաք-անկլավը[3]։ 1900 թվականին կառուցվում է Սուրբ Երրորդության եկեղեցին, և այն դառնում է հայ բնակչության հավաքակետը[4]։

2020 թվականի դրությամբ թաղամասի վերակառուցման ծրագրեր կային[5]։ Նոր նախագիծը, որը նույնպես կոչվում է «Հին հայկական քաղաք», պետք է պարունակի Կալիֆոռնիայի Հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանի շենքը, խոշոր բազմահարկ առևտրային գրասենյակային շենքը և հայկական թանգարանը[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenian Community Center website
  2. Holy Trinity Armenian Apostolic Church website
  3. Khachatryan, Jemma (2020 թ․ նոյեմբերի 25). «Կինը, ով 1 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին». Enlight Studies. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Holy Trinity Armenian Apostolic Church | Listed on the National Register of Historic Places» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  5. Rodriguez, Rich (2020 թ․ հունիսի 10). «Old Armenian Town project could be finished by early 2021». KMPH. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Armenian Museum of Fresno». Armenian Museum of Fresno (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]