Հինգը մեկ պատիճից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հինգը մեկ պատիճից
չեխ․՝ Pět v jednom lusku
Տեսակհեքիաթ և գրական ստեղծագործություն
Ժանրգրական հեքիաթ
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն

Հինգը մեկ պատիճից (դան․՝ Fem fra en Ærtebælg), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, գրվել է 1852 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է պատիճի մեջ գտնվող 5 սիսեռահատիկի մասին[1]։ Պատիճները մտածում էին, որ աշխարհը կանաչ է։ Պատիճն աճում ու մեծանում էր, սիսեռահատիկներն էլ` նրա հետ, և բոլոր հատիկները ցանկանում էին շուտ դուրս գալ պատիճից։ Մեկ շաբաթ անց սիսեռահատիկները դեղնում են, պատիճն էլ սկսում է դեղնել. նրանք մտածում էին, որ աշխարհը դեղնում է։ Հանկարծ մի ձայն է լսվում, մեկը պոկում է պատիճը և դնում իր գրպանում։ Սիսեռահատիկները սկսում են մտածել իրենց ապագայի մասին։ Հանկարծ պատիճը բացվում է, և բոլոր սիսեռահատիկները դուրս են գալիս արևի տակ։ Մի տղա նրանց պահում է իր բռի մեջ և ասում է, որ դրանք իր հրացանի համար պետք կգան. նա սիսեռահատիկներից մեկին դնում է իր հրացանի մեջ և կրակում, սիսեռահատիկը միանգամից չքանում է։ Երկրորդ սիսեռը ասում է, որ թռչելու է դեպի արևը և չքանում է։ Երրորդը թռչում է բաց երկինք, իսկ այն երկուսը որոշում են, որ որտեղ ընկնեն, այդտեղ էլ կքնեն։ Նրանցից մեկին տղան կրակում է, մնում է միայն մեկը։ Այդ մեկն ընկնում է պատուհանի տակ, փափուկ հողի մեջ, թաքնվում է մամուռի մեջ։ Այդ պատուհանը մի աղքատ կնոջ հիվանդ աղջկա սենյակն էր։ Այդ կինը սկզբից երկու աղջիկ էր ունեցել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսը մահամերձ էր։ Երբ որ մայրը աշխատանքի էր գնում, հիվանդ աղջիկը համբերատար պառկում էր և մորն էր սպասում։ Գալիս է գարունը, աղջիկը նայում է և տեսնում է, որ իր պատուհանի տակ մի կանաչ բույս է աճել։ Մայրը տեսնում է և իր աղջկան ասում է, որ դա սիսեռի ծիլ է։ Աղջիկը մի առավոտ իր մորը ասում է, որ ինքը կապաքինվի, սակայն մայրը չի հավատում։ Նա սիսեռի ծիլի մոտ մի փայտ է ամրացնում, որ հանկարծ չկոտրվի և հետո թելերով նրան կապում է պատուհանից։ Մի քանի օր հետո սիսետը ծաղկում է։ Մորը թվում էր, որ իր աղջիկը կայտառացել է. նա առավոտյան ինքնուրույն էր բարձրանում անկողնու մոտ և նայում ծիլին։ Մի շաբաթ անց աղջիկը մի ամբողջ ժամ կարողանում է դուրս գալ անկողնուց և իրեն լավ է զգում[2]։ Սիսեռահատիկներից երեքը թռչուններին կեր են դառնում, իսկ մյուսն առվակի մեջ այնքան է մնում, որ նեխում է ու փքվում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիսեռահատիկներ
  • Աղջիկ
  • Տղա
  • Մայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանս Քրիստիան Անդերսեն, Հեքիաթներ, Երևան 2013, էջ 242
  2. Հանս Քրիստիան Անդերսեն, Հինգը մեկ պատիճից(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]