Հիմնադրային շահույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնադրային շահույթ, բաժնետիրական ընկերություն հիմնելու կամ այն ընդլայնելու նպատակով վաճառված բաժնետոմսերի գների գումարի և ձեռնարկության մեջ ներդրված կապիտալի իրական գումարի տարբերություն, որը շահույթի ձևով յուրացնում են այդ ընկերության հիմնադիրները։ Ձևավորվում է երկու եղանակով, երբ բաժնետոմսերը վաճառվում են իրենց անվանական արժեքից բարձր կուրսով, և երբ թողարկված բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցում է ձեռնարկության մեջ ներդրված փաստացի կապիտալին (կապիտալի «նոսրացման» եղանակ)։ Հիմնադրային շահույթ վերջին դեպքում է ստացվում նույնիսկ բաժնետոմսերի կուրսը դրանց անվանական արժեքները համընկնելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png