Հիդրատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրատներ, ջրի հետ նյութերի կազմած միացություններ։

«Հիդրատ» տերմինը հիմնականում գործածվում է այն նյութերի նկատմամբ, որոնք պարունակում են բյուրեղաջուր (բյուրեղահիդրատներ)։ Դա պահպանվել է նաև ավանդական որոշ անվանումներում, օրինակ, CCl3CH (OH)2 կոչվում է քլորալհիդրատ։ Նախկինում լայնորեն կիրառվել է «մետաղների օքսիդների հիդրատներ» անվանումը, օրինակ, NaOH-նատրիումի օքսիդի հիդրատ և այլն։ Այժմ դրանց անվանում են մետաղների հիդրօքսիդներ, քանի որ ի տարբերություն բյուրեղահիդրատների, չեն պարունակում ջրի առանձին մոլեկուլներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 390