Հիդրավլիկական կարգավորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրավլիկական կարգավորիչ

Հիդրավլիկական կարգավորիչ, կարգավորիչ՝ որտեղ կողմնակի աղբյուրից մատուցվող հեղուկի ճնշման էներգիան ներգործում է կարգավորող օրգանի վրա։ Հիդրավլիկական կարգավորիչները սովորաբար իրականացնում են միայն կարգավորման ինտեգրալ, համաչափ և ինտեգրալ-համաչափ օրենքները։ Որպես հիդրավլիկական կարգավորիչի ընկալող (զգայուն) տարր ծառայում են մեմբրանային, սիլֆոնային և այլ սարքեր, որոնք չափվող մեծությունը փոխակերպում են համաչափ ճիգի (սակավ՝ տեղաշարժման)։ Հիդրավլիկական կարգավորիչներում ամենից հաճախ կիրառում են երկկողմ գործողության հիդրոգլանների հիման վրա պատրաստված հիդրավլիկական գործադիր մեխանիզմներ։ Համեմատաբար պարզ հիդրավլիկական կարգավորիչներում օգտագործում են միակողմ գործողության մեմբրանային գործադիր մեխանիզմներ։ Հիդրավլիկական կարգավորիչի առավելություններն են՝ հուսալիությունը, կառուցվածքի և սպասարկման պարզությունը, փոքր զանգվածն ու արտաքին չափերը։ Հիմնական թերությունն աշխատանքային հեղուկի կորստի անընդհատ վերահսկման անհրաժեշտությունն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 389