Հերցբերգի մոտիվիացիայի երկգործոն տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոտիվացիայի երկգործոն տեսություն, մոտիվացիայի հոգեբանական տեսություն, որը ստեղծվել է 1950-ական թվականների վերջին Ֆրեդերիկ Հերցբերգի կողմից։ Այդ տեսության համաձայն՝ աշխատավայրում ի թիվս որոշակի գործոնների, որոնք աշխատանքից բավարարվածություն են առաջացնում, միևնույն ժամանակ գոյություն ունի գործոնների մի խումբ, որը աշխատանքի անբավարարության զգացում է առաջացնում։

Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունը հիմնվում է մարդու պահանջմունքների վրա։ Հերցբերգի խնդրանքով՝ մի խոշոր ընկերության ճարտարագետներ և հաշվապահներ նկարագրեցին իրավիճակներ, որ իրենց աշխատանքը առավել մեծ հաճույք և բավարարվածություն էր պատճառել, ինչպես նաև երբ էր ամենից ոչ սիրելին եղել։ Փորձերի արդյունքում Հերցբերգը հանգեց այն եզրակացությանը, որ գոյություն ունեն կատարած աշխատանքից բավարարվածության աստիճանի գնահատման երկու հիմնական կատեգորիաներ՝ գործոններ, որոնք պահում են աշխատանքում և գործոններ, որոնք շահադրդում են աշխատանքի։

  • Գործոններ, որոնք պահում են աշխատանքում (հիգիենիկ գործոններ), ընկերության կամ կազմակերպության վարչական քաղաքականություն, աշխատանքի պայմաններ, աշխատավարձի մեծություն, միջանձնային հարաբերություններ ղեկավարի, գործընկերների և ենթակաների հետ։
  • Գործոններ, որոնք շահադրդում են աշխատանքի (մոտիվատորներ), նվաճումներ, արժանիքների ճանաչում, կարիերայի առաջխաղացման, զարգացման հնարավորություն։

Հիգիենիկ գործոնները կապված են այն միջավայրի հետ, որտեղ կատարվում է աշխատանքը։ Հերցբերգի տեսության համաձայն՝ հիգիենիկ գործոնների անբավարարությունը կամ բացակայությունը բերում է մարդու համար իր աշխատանքից անբավարարվածության։ Բայց, եթե դրանք բավարար չափով գոյություն ունեն, ապա իրենք, որպես այդպիսին, հաճույք և բավարարվածության զգացում, չեն առաջացնում, ինչպես նաև ունակ չեն շահադրդել մարդուն կատարել որևէ աշխատանք։

Մոտիվատորների բացակայությունը, իսկ նրանք բնույթով և հենց էությամբ կապված են աշխատանքի հետ, չի տանում մարդկանց կողմից իրենց աշխատանքից անբավարարված զգալուն, սակայն դրանց բավարար չափով առկայությունը հաճույք և բավարարավածություն է պատճառում, շահադրդում է աշխատակիցներին կատարելու անհրաժեշտ գործողություն և բարձրացնում արդյունավետությունը։

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև նրա վրա, որ Հերցբերգը պարադոքսալ եզրակացություն է կատարել։ Ըստ նրա՝ աշխատավարձը մոտիվացնող գործոն չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Մեսկոն, Ալբերտ Մայքլ, Հեդոուրի Ֆ․, Մենեջմենթի հիմունքներ, 3-րդ հրատարակչություն․, «Ի. Դ. Ուիլյամս», 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]