Հետևող համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետևող համակարգ, ավտոմատ կառավարման համակարգ, որն իր ելքում որոշակի ճշգրտությամբ և մասշտաբով վերարտադրում է մուտքին տրվող կամայական ազդանշանը։ Կազմված է համեմատման սարքից, ուժեղացուցիչից և գործադիր սարքից։ Իր մեջ պարունակում է նաև գլխավոր բացասական հետադարձ կապ, միաժամանակ կարող է ունենալ նաև ինչպես դրական, այնպես էլ բացասական ներքին հետադարձ կապեր։ Գլխավոր հետադարձ կապի միջոցով ելքի մեծությունը տրվում է համեմատման սարքին, որի ելքում ստացվող մուտքի և ելքի մեծությունների տարբերությունն էլ հետևող համակարգի օղակներում գործող ինֆորմացիան է։ Հետևող համակարգերը լինում են՝ էլեկտրական, մեխանիկական, հիդրավլիկական և այլն։ Ըստ օգտագործվող ինֆորմացիայի բնույթի լինում է՝ անընդհատ և ընդհատ գործողության։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 372