Հեռու արևմուտքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռու արևմուտքում
ռուս.՝ Далеко на западе
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ֆայնցիմեր
ԴերակատարներՆիկոլայ Կրյուչկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն83 րոպե

«Հեռու արևմուտքում» (ռուս.՝ «Далеко на западе»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ֆայնցիմերը «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Հերոսական-արկածային ռազմական ժապավեն է՝ հիմնված Գեորգի Մդիվանիի սցենարի վրա։ ԽՍՀՄ-ում Էկրան Է բարձրացել 1969 թվականի մարտի 26-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի գարուն։ Պատերազմը մոտենում է ավարտին։ Դաշնակից ավիացիայի կողմից ավերված պաշտպանական կառույցների վերանորոգման համար Նորմանդիայի ափ են բերվել համակենտրոնացման ճամբարների հազարավոր բանտարկյալներ։ Կղզիներից մեկում բանտարկյալների մի փոքր խումբ՝ գնդապետ Զախարովի գլխավորությամբ, ապստամբություն է նախապատրաստում։

Իրադարձությունների ընթացքն արագացրել է ֆրանսիացի ռազմագերիների ձեռնարկած ակցիան։ Նրանք բարիկադավորվել էին բունկերում և պատրաստ են իրենց զոհաբերելով պայթեցնել ամրոցը։

Այնուհետև խորհրդային բանտարկյալները մարտի են ելնում ամրաշինության ամբողջ տարածքում։ Պահակախումբը զինաթափվում է, և կղզին անցնում է ապստամբների ձեռքը։ Շուտով հաղթողներին միանում են տեղական դիմադրության մարտիկները, որոնք պատրաստ են համատեղ ջանքերով պաշտպանել նվաճված հենակետը։

Դաշնակիցների կողմն է անցնում գերմանացի ինժեներ-շինարար Բամլերը։ Նրա օգնությամբ հաջորդ օրը հնարավոր է լինում վնասազերծել և ձերբակալել տեսչական խմբին՝ գեներալ Վիլի ֆոն Յուրգենսի գլխավորությամբ։

Գրավված կղզին վերադարձնելու հրամանին հետևելով ՝ գերմանական զորքերը փորձում են վայրէջք կատարել։ Ծանր ու երկարատև պայքարից հետո նրանք ստիպված են հետ վերադառնալ։

Դիմադրության մարտիկների խնդրանքով խորհրդային ինժեներները, օգտվելով Բամլերի ներկայությունից, ականապատում են գերմանական ամրությունների ամբողջ համալիրը։ Նախկին գերիները թաղում են զոհվածներին և հակառակորդից գրավված մոտորանավակներով մեկնել առաջնագիծ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Կրյուչկով -գնդապետ Իվան Սերգեևիչ Զախարով
  • Վսեվոլոդ Սաֆոնով - կոմիսար Ալեքսեյ Կարպով
  • Նիկոլայ Մերզլիկին - Ինոկենտի Կալաշնիկով
  • Գենադի Յուխտին - կապիտան-հրետանավոր Սերգեև
  • Անատոլի Սոլովյով - ինժեներ Բորովոյ
  • Պաուլ Բուտկևիչ - Տաուրինշ, քաղաքացիական ինժեներ
  • Գուրամ Պիրցխալավա - Աբեսաձե, շինարարական տեխնիկ
  • Վլադիմիր Պրոտասենկո - Կոչերգին
  • Ռադներ Մուրատով - Մուրադ
  • Գլեբ Պլակսին - Դյուվալ
  • Գալինա Անդրեևա - էլեն
  • Անդրեյ Վերտոգրադով - Վիկտոր Ժերվիլ, ֆրանսիացի լեյտենանտ
  • Զիգմունտ Մացեևսկի - կյուրե
  • Ա. Սեզեման - մայոր Գրո-Կուասի
  • Անտս Լաուտեր - պապ
  • Ուլդիս Լիելդիջս - մայոր Բամլեր
  • Ֆելիքս Էյնաս - Մյուլլեր
  • Հայնց Բրաուն - Հազե, կղզու հրամանատար
  • Վացլավ Դվորժեցկի - գեներալ Վիլի ֆոն Յուրգենս
  • Ալեքսանդր Ալեքսանդրովսկի - ֆելդմարշալ Ռոմել

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Գեորգի Մդիվանի[2]
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆայնցիմմեր
  • Գլխավոր օպերատոր՝ Լեոնիդ Կրայնենկով
  • Գլխավոր նկարիչ՝ Պյոտր Կիսելյով[3]
  • Կոմպոզիտորներ՝ Վասիլի Դեխտերև, Վանո Մուրադելի
  • Հնչյունային օպերատոր՝ Գրիգորի Կորենբլյում
  • Ռեժիսոր՝ Լ. Բրոդովսկի
  • Օպերատոր՝ Վլադիմիր Ստեպանով
  • Ֆիլմի տնօրեն՝ Անատոլի Ֆրադիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог (1968—1969) / Сост. С. В. Сковородникова (Фильмы 1968 года), Е. М. Барыкин (фильмы 1969 года). — М.: Нива России, 1995. — 304 с. — 7000 экз. — ISBN 5-88289-006-3