Հեղինակային իրավունքը ԱՄՆ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլոսաքսոնական երկրներում գոյություն ունի հեղինակային իրավունքի իրավական կողմ, որը կոչվում է copyright։ Այն օրինապես պաշտպանում է բնօրինակ, գրական, դրամատիկական, երաժշտական գործերի հեղինակներին կամ պաշտպանում է այլ որակավորումներ։ Այս պաշտպանությունը վերաբերում է ինչպես հրատարակված, այնպես էլ չհրատարակված գործերին։ Եվրոպական իրավունքի հետ համեմատած՝ այն պաշտպանում է որևէ գործի ազգային հարստության իրավունքը, ինչպես բարոյականը ։ Եվրոպական իրավունքում բարոյական իրավունքը ավելի շատ կազմում է հեղինակային իրավունքի կան գործի իրավունքի բաղկացուցիչ մասը. գործում ճանաչվում է հեղինակի արտահայտությունը և այն պաշտպանվում է նույն անվան տակ։ Այն սահմանափակվում է գործի բնագավառով՝ առանց հաշվի առնելու գործի հեղինակին բարոյական պատկանելիությունը, բացի հայրությունից, այսինքն հեղինակը դառնում է գործի օգտագործման ձևաչափեր սահմանողը։

Copyright-ն իրավունք ունեցողին իրավունք է տալիս երրորդ անձանց թույլ տալ հետևյալ գործողությունները՝

  • գործի կրկնօրինակում
  • բնօրինակից ծագող աշխատանքների պատրաստում
  • ցանկացած եղանակով կրկնօրինակների հասարակական տարածումը (վաճառք, վարձույթ, տրամադրում, սեսիա)
  • ցանկացած եղանակով գործի հասարակական ներկայացումը

Ֆեդերալ կառավարությունը օրենքներ է սահմանում վկայականների և հեղինակային իրավունքների վերաբերյալ, Սահմանադրության առաջին Հոդվածի, բաժին 8 հիման վրա, որը Կոնգրեսին արտոնություն է տալիս «նպաստել գիտության և արվեստի զարգացմանը, միաժամանակ սահմանաձակ ժամկետով պաշտպանելով հեղինակների և նորարարների գործերն ու բացահայտումները»:

ԱՄՆ-ն քաջալերում է հեղինակների իրենց գործերը գրանցելու համար, քանի որ որևէ վիճաբանության դեպքում ֆեդերալ օրենքը իրենց կհատկացնի ֆինանսական վնասների կրկնապատիկը։ Եթե գործը գրանցված չէ, հեղինակը ոչ մի հատումից էլ չի կարող օգտվել և պետք է վնասի փոխհատուցում պահանջի։ ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության կողմից ստեղծված աշխատանքները ընդգրկված են հասարակական բնագավառում։

Այցելեք նաև[խմբագրել]