Հարուցիչ պայթուցիկ նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարուցիչ պայթուցիկ նյութեր, առաջնային պայթուցիկ նյութեր, քիմիական միացություններ, որոնք հարվածից, շփումից կամ կրակից հեշտությամբ պայթում են՝ անջատելով երկրորդային (փշրտող) պայթուցիկ նյութերում դետոնացում (անդրպայթյուն) հարուցելու համար բավարար Էներգիա։ Կարևորագույններն են՝ շառաչող սնդիկը, կապարի ազիդն ու եռնիտրոռեզորցինատը, տետրազենը։ Հարուցիչ պայթուցիկ նյութեր են նաև ծանր մետաղների ազիդներն ու ֆուլմինատները (շառաչող թթվի աղերը), օրգանական ազիդներն ու գերօքսիդները, տետրազոլի ու տետրազենի ածանցյալները և այլն։ Օգտագործվում են ռազմական տեխնիկայում և պայթեցման գործում՝ պատիճ-դետոնատորներն ու Էլեկտրադետոնատորները լիցքավորելու, իսկ օքսիդիչների ու այրվող նյութերի հետ խառնված՝ պատիճ-բոցավառիչները լիցքավորելու համար։ Պայթունավտանգության պատճառով հարուցիչ պայթուցիկ նյութերը փոխադրում են պատրաստի արտադրանքի (պատիճների) ձևով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 323