Հատուկ վտանգավոր պետական հանցագործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հատուկ վտանգավոր պետական հանցագործ ռուս.՝ особо опасный государственный преступник ԽՍՀՄ-ում «Հակախորհրդային ագիտացիա և պրոպագանդա» հոդվածով դատապարտվածները համարվում էին հատուկ վտանգավոր պետական հանցագործներ և պատիժ էին կրում խիստ ռեժիմի կալանավայրերում։ Այս կալանավայրերը ստեղծվել էին ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1948 թ. փետրվարի 21-ի որոշմամբ, որտեղ ասվում էր. «Հատուկ վտանգավոր պետական հանցագործների պահման համար խիստ ռեժիմով ճամբարների և բանտերի կազմակերպման մասին (և պատժի կրումից հետո նրանց ուղակումը բնակության ԽՍՀՄ հեռավոր շրջաններ)»՝ նախատեսված «լրտեսների, դիվերսանտների, ահաբեկիչների, տրոցկիստների, աջերի, մենշևիկների, էսեռների, անարխիստների, նացիոնալիստների, սպիտակ էմիգրանտների և այլ հակախորհրդային կազմակերպությունների և մասնակիցների համար»։ Այս տիպի հանցագործների համար Գուլագի համակարգում կազմակերպվեցին հատուկ ճամբարներ՝ Ստեպլագ, Մինլագ, Դուբրովլագ, Օզյորլագ, Բերլագ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարդան Հարությունյան, Այլախոհությունը խորհրդային Հայաստանում, էջ 25 http://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf/