Հայոց ցեղասպանության հրապարակ (Հայֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հրապարակ
Տեսակհրապարակ
Երկիր Իսրայել
ՏեղագրությունՀայֆա
Քարտեզ
Քարտեզ

Հայոց Ցեղասպանության հրապարակ (եբրայերեն՝ כיכר רצח העם הארמני בחיפה‎), հրապարակ Իսրայելի Հայֆա քաղաքում[1]։ Գտնվում է Բեն Գուրիոն 26ա հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի բացման և ցուցանակի քողազերծման արարողությունը տեղի է ունեցել 2023 մարտի 20-ին։ Բացմանը ներկա էին Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից կալվածքների գրասենյակի տնօրեն Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Դիվանապետ՝ Տ. Աղան աբեղա Գոգչեանը և Հայֆայի հայոց հոգևոր հովիվ Տ. Տիրայր քահանա Հովակիմյանը, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ[1]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի բացման կապակցությամբ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օսքան Թորունլարը բողոք է հայտնելով, նամակ գրելով Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին, ասելով, որ նման նախաձեռնությունը կրում է Իսրայելի և Թուրքիայի միջպետական կապերի վատթարացման ներուժ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]