Հայկական ճարտարապետության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայկական ճարտարապետության պատմություն» (հ. 1–3, 1996–2004, նախատեսված 6-ից)։

Հրատարակում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը։ Ունի խմբագրական խորհուրդ։

Առաջինը (1996, խմբագիր՝ Գևորգ Տիրացյան) վերաբերում է Հայկական լեռնաշխարհի հնագույն շինարարական արվեստին, Արարատյան թագավորության և Հայաստանի հելլենիստիստական շրջանի քաղաքաշինությանը, բնակելի և պաշտամունքային ճարտարապետությանը, երկրորդը (2002, խմբագիր՝ Մուրադ Հասրաթյան)՝ IV–VII դարերի քաղաքաշինությանը, աշխարհիկ ճարտարապետությանը, միանավ, եռանավ, գմբեթավոր բազիլիկներին ու դահլիճներին, Էջմիածնի մայր տաճարին, երրորդը (2004, խմբագիր՝ Մ. Հասրաթյան)՝ IV–VII դարերի կենտրոնագմբեթ եկեղեցիների՝ հայկական ճարտարապետական տաճարների հորինվածքներին, բազմաբսիդ եկեղեցիներին, վաղ միջնադարի շինարարական տեխնիկային, գեղարվեստական արտահայտչամիջոցներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։