Հայաստանի հնագիտական հուշարձանները (մատենաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայաստանի հնագիտական հուշարձանները», մատենաշար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում Երևանում (հ. 1–21..., 1968–2009…): Հրատարակում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Ունի խմբագրակազմ։

Հատորներն առանձին մենագրություններ են՝ նվիրված հնագիտական տարբեր դարաշրջանների հուշարձանների ուսումնասիրությանը։ Ուշագրավ են Գ. Կարախանյանի և Պ. Սաֆյանի «Սյունիքի ժայռապատկերները» (1970), Հ. Ջանփոլադյանի «Դվինի միջնադարյան ապակին (IX—XIII դդ.)» (ռուսերեն, 1974), Հ. Մարտիրոսյանի «Արգիշտիխինիլի» (ռուսերեն, 1974), Օ. Խնկիկյանի «Արհեստները բրոնզեդարյան Հայաստանում» (1977), Ս. Եսայանի, Լ. Բիագովի, Ս. Հմայակյանի և Ա. Կանեցյանի «Երևանի բիայնական դամբարանը» (ռուսերեն, 1991), Ա. Փիլիպոսյանի «Հին Արևելքի շրջանակավոր դաստակով դաշույններն ու սրերը» (1999), Ա. Փիլիպոսյանի և Ռ. Մկրտչյանի «Գեղհովտի վանտոսպյան (ուրարտական) քարայր-դամբարանը» (2001), Ժ. Խաչատրյանի «Սիսիանի դամբարանը (մ. թ. ա. I դարի երկրորդ կես)» (2009) և այլ աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։